Հայկ Մամիջանյան. «ՀՀ ԱԺ ամենաԿԱԽՅԱԼ պատգամավոր Արման Բաբաջանյանը նոր բարձունքներ է նվաճում…»
Advertisement 1000 x 90

Հայկ Մամիջանյան. «ՀՀ ԱԺ ամենաԿԱԽՅԱԼ պատգամավոր Արման Բաբաջանյանը նոր բարձունքներ է նվաճում…»

Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքում գրել է.

«ՀՀ ԱԺ ամենաԿԱԽՅԱԼ պատգամավոր Արման Բաբաջանյանը նոր բարձունքներ է նվաճում…
պարոն Բաբաջանյան, ես ինձ վատ մարդ չեմ համարում եւ Սերժ Սարգսյանը իմ քաղաքական թիմի ղեկավարն է։ Պետական պաշտոն չեմ զբաղացնում, բայց իր առաջարկով ինձ վստահվել է Հայաստանի ամենամեծ երիտասարդական քաղաքական կառույցներից մեկի՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկը։ Ի թիվս լիքը այլ բաների՝ ես իրենից սովորել եմ տոկունություն, համբերատարություն եւ խոհեմություն։
Կա մի բան, որում ես հարյուր տոկոսով վստահ եմ՝ իր ցուցումները եւ հանձնարարությունները կատարելիս ես երբեք չեմ կատարի որեւէ գործողություն, որը կարող է վնասել մեր երկրին։
Լսել եմ, որ կուսակցություն եք փորձում հիմնել։ Իսկ ի՞նչ են սովորելու Ձեր կուսակցության երիտասարդները Ձեզանից. սուտ մատնություն անե՞լ, մահացած երիտասարդ սպայի վրա քաղաքական դիվիդենտ հավաքե՞լ, քաղաքական թիմեր փոխե՞լ, ընդդիմություն ձեւանա՞լ։
Ընդդիմադիր գործունեություն ձեւացնելը օրգազմ ձեւացնել չի՝ մենակ բղավելով չի ստացվի։
Ու չգրեք, որ ասեցիք ու հարձակվեցի՝ այսպես ես ընդամենը մարզվում եմ…
ՀԳ
Գիտեմ, որ լրատվականներին ծանր կացության մեջ եմ դնում իմ հրապարակային խոսքին ոչ բնորոշ բառապաշար օգտագործելով… Խնդրում եմ ներողամիտ լինել»:



Նման նյութեր