CES 2020-ը, որը նախորդ շաբաթ տեղի ունեցավ Լաս Վեգասում, հարուստ էր անսովոր նորություններով, ինչպես նախկինում:
Mercedes-Benz Vision AVTR
Mercedes-Benz-ը ներկայացրեց Vision AVTR հայեցակարգային ավտոմեքենան, որը ստեղծվել է Ջեյմս Քեմերոնի «Ավատարի» ազդեցության տակ: Գնդաձև անիվները թույլ են տալիս մեքենային շարժվել դեպի կողք կամ անկյունագծով, իսկ հետևի բլոկները կարող են ընդօրինակել տարբեր ժեստեր: Այն կառավարվում է վահանակի(ջոյստիկ) օգնությամբ, որը կարդում է վարորդի զարկերակն ու շունչը և կարգավորում է լուսավորությունը նրան համար:
Segway S-Pod
Segway-ը ևս ցույց տվեց իր նոր մեքենան․ այս անգամ խոսքն ինքնագնաց S-Pod նստատեղի մասին է: Այն կշռում է մոտ 150 կգ և կարող է շարժվել մինչև 40 կմժ արագությամբ:
Նստատեղը կառավարվում է բազկաթոռի վրա գտնվող ջոյստիկի միջոցով: Մեկ լիցքավորմամբ S-Pod-ը կշրջի մինչև 70 կմ: Վաճառքի մեկնարկը նախատեսված է մինչև 2021 թվականը:
Lenovo Smart Frame
Lenovo-ն որոշել է նորից թողարկել լուսանկարչական շրջանակը՝ դրանում ավելացնելով գեղագիտություն: Դրա համար արտադրողն այն նմանեցրեց սովորական նկարի, որը կարող է կախվել պատից կամ տեղադրվել մոլբերտի վրա: Շրջանակի 21,5 դյույմանոց էկրանը լրացվում է հակա-ռեֆլեկտիվ ծածկույթով և ավտոմատ պայծառության հսկմամբ, որը հիմնված է սենյակում լուսավորության վրա:
Lenovo ThinkBook Plus
Մեկ այլ անսովոր նորույթ Lenovo-ից՝ ThinkBook Plus նոութբուքը, որի վրա էներգիայի արդյունավետ E-Ink մատրիցա կա: Դրա շնորհիվ սարքը կարող է օգտագործվել՝ որպես սովորական ընթերցիչ (reader)` գրքեր կարդալու համար, ձեռագիր գրառումների վահանակ կամ պարզապես ծանուցումների և հիշեցումների էկրան: Սարքի գինը սկսվում է 1200 դոլարից։
Asus ROG Zephyrus G14
Asus-ը ներկայացրեց կոմպակտ խաղային նոութբուք ROG Zephyrus G14-ը, առաջինը՝ 14 դյույմանոց էկրանով և Nvidia GeForce RTX 2060 գրաֆիկական քարտով։
Այնուամենայնիվ, այն հետաքրքիր է ոչ թե իր խաղային հնարավորությունների, այլ շապիկի վրա LED մատրիցայի համար, ինչը թույլ է տալիս մարդկանց ցուցադրել տարբեր պատկերներ, գրաֆիկա և զվարճալի անիմացիաներ:
Samsung Bot Chef
Samsung-ը ցուցադրեց իր խոհանոցային ռոբոտի Bot Chef-ի թարմացված տարբերակը: Այն դեռ չի կարող զրոյից պատրաստել ուտեստ, բայց նա կարող է օգնել նրան բանջարեղենը կտրատել աղցանի մեջ, սուրճ պատրաստել կամ նույնիսկ ինչ-որ բան տապակել: Կարող եք առաջադրանքներ տալ ձայնային հրամանների միջոցով: Ապագայում խոհարարության ծրագրերը կարելի է ներբեռնել համացանցից:
Samsung Ballie
Samsung-ի ևս մեկ հետաքրքիր նոր ապրանքատեսակը Ballie ռոբոտ-գնդակն է, որը կարող է դառնալ տնային օգնական, ֆիթնես խորհրդատու և նույնիսկ ընկեր ձեր երեխաների և ընտանի կենդանիների համար: Այն ի վիճակի է սովորել ձեր սովորությունները և հարմարվել դրանց՝ օգնելով առօրյա գործունեության մեջ: Կարող եք առաջադրանքներ տալ բջջային ինտերֆեյսի միջոցով կամ ձայնային հրամաններ օգտագործելով:
Samsung Neon
Բացի գադջետներից, Samsung-ը ներկայացրեց Neon նախագիծը, որի միջոցով դուք կարող եք ստեղծել մարդկանց 3D մոդելներ: Նման ավատարները կարողանում են արտահայտել հույզեր, առաջացնել դեմքի արտահայտություններ և ժեստեր: Ենթադրվում է, որ ապագայում այդ վիրտուալ մարդիկ կարող են փոխարինել անձնական օգնականներին կամ, օրինակ, հեռուստատեսության աշխատողներին:
Petit Qoobo
Yukai Engineering-ը ներկայացրել է իր Qoobo ռոբոտի ավելի փոքր տարբերակը: Ռոբոտը նման է պոչով բարձի։ Այս թերապևտիկ հարմարանքը նախատեսված էր նրանց համար, ովքեր չեն կարող իրական ընտանի կենդանիներ ունենալ, բայց դեռ ցանկանում են ինչ-որ կենդանի պահել:
Ավելի փոքր Qoobo-ն հեշտությամբ կարելի է վերցնել ձեզ հետ՝ ուր էլ գնաք:
Ao Air Atmos Faceware
Ao Air-ը ներկայացրեց Atmos Faceware սարքավորումը, որն ունի թափանցիկ բազա: Դրա ներսում ստեղծվում է դրական ճնշում ունեցող մաքուր օդի միջավայր, որպեսզի կարողանաք ազատ շնչել՝ առանց բերանի և քթի շուրջ սեղմման զգացողության: Ըստ արտադրողների՝ սարքն աննախադեպ պաշտպանություն է ապահովում վնասակար մասնիկների դեմ: Գինը` 350 դոլար:
Charmin RollBot
Charmin-ը CES-ի ընթացքում ներկայացրեց RollBot ինքնահավասարակշռող երկկողմանի ռոբոտ՝ զուգարանի թուղթը զուգարան փոխանցելու համար: Այն կառավարվում է Bluetooth-ի միջոցով։ Կարևոր է միայն ձեռքի տակ ունենալ սմարթֆոն, և վայրկյաններ անց թուղթը ձեզ մոտ կլինի։
Չնայած ցանկության դեպքում դրա բեռը կարող է բոլորովին այլ լինել:
Smart Potato
Այո, սա խելացի կարտոֆիլ է: Եվ սա ոչ թե կարտոֆիլի տեսքով գործիքի մասին է, այլ սովորական կարտոֆիլի, որը խելացի է դառնում, երբ դրա մեջ մտցվում է Bluetooth-ով հատուկ պլատա։ Նման կապը հնարավորություն է տալիս զուգավորված սմարթֆոնի էկրանին ցուցադրել «կարտոֆիլի մտքերը» (պատրաստված արտահայտություններ, իհարկե): Հաղորդիչը սնուցվում է պտղի էլեկտրոլիտներով:
Սիրարփի Աղաբաբյան