«Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում»
Advertisement 1000 x 90

«Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում»

Լավերը շուտ են մեռնում: Վատերը տնքտնքում են ու չեն մեռնում… Կյանքը մի անգամ է տրվում, պետք է կենտրոնում լինել, կյանքը վայելել, դա է մնում: Ինչ վայելում ես, այն էլ հետդ ես տանում: Թեկուզ լավ արարքներիդ համար արձան կառուցեն, քեզ համար ոչինչ չի փոխվում…

Ապրուստի գլուխն էլ հողեմ, կարևորը մարդուս առողջությունն է և ուրախությունը, քանզի մարդս ծաղիկ չի, մի անգամ է լինում ու, էս մե՛ծ հավիտենականության մեջ, էլ չի՛ լինում, չի՛ կրկնվում…Աստծու այս տխուր աշխարհում բոլորն են արժանի սիրվելու…

Տառապանքը մարդու համար է, բայց մարդու տառապանքն է մարդու համար…Աստված որ մի քանի անհասկացող է ստեղծում՝ կողքներին մի հատ էլ հասկացող է ստեղծում, որ անհասկացողներին գելը չուտի…

Ժամանակը փոխվում է, հները չեն կարենում ապրել նոր ժամանակներում ու դրա համար էլ նորերն են առաջանում…

Ամեն մարդ էնքան է ապրում՝ ինչքան ինքն է ուզում:

Հրանտ Մաթևոսյան

Ռոբերտ Հայրապետյանի էջից:



Նման նյութեր