Նոյեմբերի 27-ին Երևանում տեղի ունեցավ Արարատի մարզի Նոր Կյանք համայնքի ղեկավար, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ՝ Գարիկ Սարգսյանի հարսանեկան արարողությունը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Գ․ Սարգսյանն ու նրա ընտրյալը՝ Մարգարիտա Ղազարյանը, հարսանեկան արարողությունը սկսելուց առաջ եկեղեցու կողմից պսակադրվեցին, որը տեղի ունեցավ Եռաբլուր Զինվորական Պանթեոնի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում, որից հետո Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ՝ նույն կառույցի Արարատի մարզի ղեկավար փեսան, այցելեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմին։
Հարսանեկան արարողությանը մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը՝ իր ընտանիքով:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: