«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար, տնտեսագետ Սուրեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Պատասխանատվության ու վերահսկողության մասին
Երբ Բրեգովիչի համերգի կազմակերպման համար ծախսված գումարի վերաբերյալ քննադատություն կար, կառավարությունն ու Երևանի քաղաքապետարանը հակադարձում էին, որ տուրիստներ են գալու, գումարը չի մսխվելու, այլ բազմապատկվելու ու վերադառնալու ա տնտեսություն։
Շատ լավ։ Էն երևույթից հետո, երբ Թիֆլիսը Երևան հրավիրող պաստառներով էր ողողված, բայց, չգիտես ինչու, սահմանին հերթեր էին գոյացել ոչ թե Հայաստան գալու, այլ Վրաստան գնալու համար, դրա արդյունավետության վերաբերյալ կասկածներ առաջացան։
Հիմա ճիշտ կլիներ հանրային հաշվետվության տեսքով հանրությանը ներկայացնել, որ էսքան ծախսեցինք, էսքան տուրիստ եկավ, ծախսը փակվեց/չփակվեց։ Որպես տարբերակ կարա լինի՝ «էս անգամ չփակեց, բայց սխալների վրա սովորեցինք, հաջորդ անգամ կփակի» կամ «հասկացանք, որ անարդյունավետ ա, կներեք, էլ չենք անի» կամ, օրինակ, «իրականությունը գերազանցեց սպասելիքներն ու նման միջոցառումները շարունակական կլինեն»։
Այ, դա կարելի ա համարել թափանցիկ, հաշտվողական ու էս առումով հետևողական քաղաքականություն։ Կտեսնե՞նք նման բան։ Կարծում եմ՝ չէ, քանի դեռ երեք հանգամանք չկա՝
1. մեզանում չի մերժվել պոպուլիզմը,
2. նման կերպ հաշվետու լինելու հանրային հստակ պահանջ չկա և
3. ազատ կամարտահայտությամբ ընտրությունները կդառնան ինքնստինքյան ենթադվող մի բան ու դրա բերումով քաղաքական ուժի ընտրվելու/չընտրվելու հավանականությունը ուղիղ կապ կունենա նրա վարած, այս կամ այն կերպ հռչակված ծրագրերն իրականացնելու քաղաքականության հետ»։
Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան էջից: