Փաշինյանը հրահրում էր ժողովրդին ընդհարումների, շատ լավ գիտակցելով` կարող են լինել զոհեր. Միրհդատ Մադաթյան
Advertisement 1000 x 90

Փաշինյանը հրահրում էր ժողովրդին ընդհարումների, շատ լավ գիտակցելով` կարող են լինել զոհեր. Միրհդատ Մադաթյան

Նիկոլ Փաշինյանը ամեն գնով կալանքի տակ է պահում ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դատարանում ակտիվ ֆոն է ստեղծում Ստեփան Սաֆարյանի քույր՝ Սեդա Սաֆարյանը, ինքը՝ Ստեփան Սաֆարյանը իր ողջ ներուժը օգտագործում է սին հասարակական կարծիք ստեղծելու համար եւ սա բնական է։ Այս մասին իր ֆեոյսբուքյան էջում գրել է հոգեբան Միհրդատ Մադաթյանը` անդրադառնալով Մարտի 1-ի իրադարձություններին:

«Տիկնայք եւ Պարոնայք

Մարդը խաբվում է երբ մաքուր է եւ պարզ։ Եվ ամոթ չէ խոստովանել, որ խաբել են։ Սակայն հիմար է այն մարդը, ով խաբվում է շարունակաբար։

Շարունակելով Մարտի 1-ի մասով վերլուծությունը, այսօր անդրադառնալու եմ՝ այսօրվա բարոյախոսող այլ անձերի, ովքեր կիպ կանգնած են այս բռնի հեղաշրջման կողքին եւ կուրծք են պատռում պաշտպանելով այսօրվա իշխանություններին։ Արդյո՞ք, թե իրենց նստատեղերն են ուզում փրկել…

Իրականում, Լեւոն Տեր-Պետրոսյան – Նիկոլ Փաշինյան – Ստեփան (ստյոպիկ) Սաֆարյան տանդեմը, որն իր ակտուալությունը չի կորցնում առ այսօր, բացարձակ պատասխանատուն է Մարտի 1-ի տրագիկ իրադարձությունների եւ այն անմեղ զոհերի, որոնց հարազատներից, պետբյուջեից հատկացված 30 մլն դրամերով, Փաշինյանը, փաստացի գնում է նրանց զոհված հարազատների արյունը։

Կրկին ուզում եմ նշել, որ այս փաստերի իսկությունը հաստատվում է ստորեւ նշված հղումներով։

Եկեք դիտարկենք իրադարձությունները հաջորդաբար։ 01.03.2008թ. ԱՄՆ պետդեպարտամենտին, ԱԽ-ին եւ մի շարք այլ կազմակերպություններին ուղղված զեկույցում ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փեննինգթոնը գրում է, որ կեսօրին Ֆրանսիայի եւ Իտալիայի դեսպանատների մոտ հավաքվածները արագ վեր են ածվել բարկացած զանգվածի, քարեր եւ շշեր են նետել ոստիկանության ուղղությամբ, ավտոբուսները վերածել բարիկադների։ Ժամը 18:00-ի դրությամբ արդեն ցուցարարները, շարունակում են բարիկադներ կառուցել։ Ժամը 17-ի կողմերը եւս մեկ խումբ՝ զինված ինքնաշեն ձողերով, շղթաներով, իմպրովիզացված զենքերով, գրավել է Հաղթանակի կամուրջը՝ նորից որպես բարիկադներ օգտագործելով ավտոբուսներ եւ միկրոավտոբուսներ։ Այդ մեքենաների բակերի մեջ գազով ներծծված կտորներ են դրել, որպեսզի հնարավոր լինի հեշտությամբ այրել մեքենաները։ Կարեւոր է ֆիքսել, որ այս զեկույցի մեջ հատուկ ֆիքսած է, որ Տեր-Պետրոսյանը տնային կալանքի տակ չէ եւ ազատ է տնից դուրս գալ՝ երբ ցանկանա, այնինչ ժողովրդին, Նիկոլ Փաշինյանը ստում էր, որ նա տնային կալանքի տակ է։ Ավելին, այնտեղ ներկայացված է, որ Քոչարյանը պատրաստ է կազմակերպել Տեր-Պետրոսյանի տեղափոխությունը, եթե նա պատրաստ է ցրել ցուցարարներին կամ տեղափոխել նրանց «Դինամո» մարզադաշտ, երաշխավորելով թույլտվությունը՝ անցկացնելու ցանկացած այլ հանրահավաք, այդ մարզադաշտի տարածքում (հղում N1՝ ստորեւ)։

Այ այստեղ տեղի է ունենում ամենասարսափելին՝ թավշյա բանսարկու Ստեփան Սաֆարյանն ու Անահիտ Բախշյանը, դեռ այն ժամանակ վարպետացած բանսարկության եւ կեղծ լուրեր տարածելու մեջ, կապվում են դեսպանատան ներկայացուցչի հետ՝ հայտնելով, որ արդեն 3 մարդ է զոհվել՝ մի մանկահասակ տղա եւ երկու տարեց մարդ։ Նրանք նաեւ նշում են, որ ոստիկանը ծեծելով սպանել է տարեց մարդուն։

Փեննինգթոնը նշում է, որ այս բոլոր տեղեկությունները հաստատված չեն, սակայն ցուցարարների մեջ այդ պահին արդեն շրջանառվում էր 3-6 զոհերի առկայության մասին տեղեկատվություն, ինչը հետագայում չի հաստատվել (հղում N1՝ ստորեւ)։

Պատկերացնում եք հավանաբար թե այս լուրը ինչ մեծ հուզում կառաջացներ հավաքված ժողովրդի մոտ եւ ինչ ագրեսիվ արտահայտումների կբերեր։ Ի ապացույց սրա, Փեննինգթոնը նշում է, որ մարտի 1-ին օրվա ընթացքում ցուցարարները զինվել էին ինքնաշեն զենքերով, սուր քարերով եւ սալաքարերով, Մոլոտովի կոկտեյլներով, երկար փայտերով ու խողովակներով, ավտոբուսներից բարիկադներ էին կառուցել։ Կեսօրից հետո հավաքվածների մի զգալի խումբ (մի քանի հազար մարդ) հստակ նախապատրաստվում էր բախումների։ Նշում է, որ ոստիկանությունը ամբոխին ցրելու գործողությունը սկսեց դեպի օդ կրակահերթով, որպեսզի վախեցնի ցուցարարներին, որի արդյունքում շատերը ցրվեցին։ Սակայն մեծ մասը մնաց տեղում եւ սկսեց վանկարկել «Լեւոն»։ Նրանց ուղղորդում էր Տեր-Պետրոսյանի արմատական աջակից Նիկոլ Փաշինյանը։ Ոստիկանությունն այնուհետեւ փորձեց վահանների պաշտպանությամբ մաքրել փողոցը, սակայն հետ մղվեց ամբոխի կողմից։ Ընդհանուր առմամբ ցուցարարները մոտ 12 ժամ վերահսկել են 4 հրապարակների միջանկյալ տարածքը, իրականացրել փոքրամասշտաբ թալան՝ հիմնականում գողանալով սնունդ եւ կոշիկներ, այրել են մի շարք մեքենաներ, այդ թվում՝ ոստիկանական։ Դեսպանատան գործակալները նկատել են բախումների ժամանակ Մոլոտովյան կոկտեյլների պայթյուններ (հղում N2՝ ստորեւ)։

Փեննինգթոնը հավելում է, որ կան վստահելի ապացուցներ, որ մարտի մեկին Փաշինյանն է հրահրել եւ դրդել ցուցարարներին ոստիկանների հետ գնալ կոշտ բախումների (հղում N3՝ ստորեւ)։

Վերջում Փեննինգթոնը եզրակացնում է, որ ոչ Հայաստանի հասարակությունը, ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա մարտի 1-ի դեպքերի ժամանակ սպանությունների իրական հանգամանքները (հղում N4՝ ստորեւ)։

Փաստացի, Մարտի 1-ի դեպքերի եւ անմեղ զոհերի բացարձակ պատասխանատուներն են Լեւոն Տեր-Պետրոսյանը, ում համար եւ ում հավատալով ժողովուրդը դուրս եկավ պայքարի եւ ով խաբեց ժողովրդին ու թաքնվեց իր տանը՝ մինչ մարդիկ էին զոհվում իր համար, Նիկոլ Փաշինանը, ով ամեն գնով փորձում էր գալ իշխանության եւ հրահրում էր ժողովրդին ընդհարումների, շատ լավ գիտակցելով, որ կարող են լինել զոհեր եւ թաքնվելով անկեղծ մղումներ ունեցող եւ հավատով լցված ժողովրդի թիկունքում, հանգիստ խղճով զոհաբերելով ժողովրդին իր՝ շահադիտական նպատակների համար։

Այստեղ շատ կարեւոր է Ստեփան Սաֆարյանի եւ Անահիտ Բախշյանի դերակատարումը, ում տարածած սուտ տեղեկությունները հենց եղան դրդապատճառ, որ բախումները տեղի ունենան։ Այս մարդիկ, ինչպես տեսնում ենք, այսօր էլ չեն դավաճանում իրենց մոտեցումներին եւ հանգիստ խղճով շարունակում են սուտ տեղեկությունների տարածումը եւ իրենց պրովոկատիվ մոտեցումներով ամեն կերպ աջակցում են Մարտի 1-ի դեպքերի՝ իրենց հորինած տարբերակը կյանքի կոչելուն։

Հիմա ուղղակի եկեք նայենք թե ինչ է տեղի ունենում այսօրվա իրականությունում՝ Նիկոլ Փաշինյանը ամեն գնով կալանքի տակ է պահում ՀՀ Երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դատարանում ակտիվ ֆոն է ստեղծում Ստեփան Սաֆարյանի քույր՝ Սեդա Սաֆարյանը, ինքը՝ Ստեփան Սաֆարյանը իր ողջ ներուժը օգտագործում է սին հասարակական կարծիք ստեղծելու համար եւ սա բնական է։ Այլապես այս տանդեմը պետք է պատասխան տա Մարտի 1-ի իրադարձությունների մասով եւ արդար պատասխանատվությունից միակ տարբերակը՝ այլ մեղավոր նշանակելն է։

Արդա՞ր է ժողովուրդ։ Արդարությունը նշանակովի է լինու՞մ։ Ձեզ կրկին խաբում են այնպես, ինչպես 2008 թվականի մարտին, եւ տուժողը կրկին Դուք եք լինելու, իսկ Նիկոլ Փաշինյանն ու Ստեփան Սաֆարյանը, Ձեր արյան գնով վճարած հարկերի հաշվին վայելելու են իրենց կյանքը։

Այո, մարդը խաբվում է երբ մաքուր է եւ պարզ։ Եվ ամոթ չէ խոստովանել, որ խաբել են։ Սակայն հիմար է այն մարդը, ով խաբվում է շարունակաբար»,- գրել է նա։



Նման նյութեր