«Եկեք փակենք Ջունգլի թեման». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Եկեք փակենք Ջունգլի թեման». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«- Որդյակ իմ փեսա, մինչև ի մահ տե՞ր ես, – պսակիս օրը եկեղեցում հարցրեց ինձ հոգևորականը։

– Այո, տեր հայր, տեր եմ հրամանովն Աստծո։

Ու երբ ասում էի այդ բառերը, շատ հստակ հասկանում էի, որ կնոջն ու ընտանիքին տեր լինել նախ և առաջ մեծ պարտավորություն է նշանակում։ Նշանակում է, որ պիտի երջանիկ ու ամուր ընտանիք ստեղծել, ապահովել այդ ընտանիքն անհրաժեշտ նվազագույնով, սիրել ու հարգել կնոջը, օգնել նրան դժվար պահերին և այլն, և այլն։ Տեր ասելով ընդամենը այդքան բան ի նկատի ունեի ու մինչև հիմա կարծիքս չի փոխվել։

Իմ շրջապատում բոլորն են այդպես։ Վստահ եմ՝ Հայաստանում նույնպես։ Իսկ բացառություններն ընդամենը ապացուցում են օրինաչափությունը։ Էսքան բան։ Ամեն ինչ պարզ է ու բարդացնելու, խելոք դեմքով դատողություններ անելու ոչ մի կարիք չկա։

Հ.Գ. Եկեք փակենք Ջունգլի թեման, ժողովուրդ ջան։ Դա արդեն իրավապահների գործն է։

Հ.Հ.Գ. Ի դեպ, հետաքրքիր է, թե կինս ի՞նչ նկատի ուներ, երբ ասում էր. «Հնազանդ եմ»)))))։ Էտ հնազանդությունը շատ ծանր է նստում վրես)))))»։