Այս օրերին հանրապետության ողջ տարածքում դիտվում է սուր շնչառական վարակների ակտիվացում: «Առաջին լրատվական»– ը թեմայի շուրջ զրուցել է ՀՀ ԱՆ հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ:
«Սուր շնչառական վարակները և գրիպն ունեն պարբերական սեզոնայնություն: Հայաստանի Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնը, համաձայն համաճարակաբանական վիճակագրական տվյալների, սկսվում է ընթացիկ տարվա 40-րդ շաբաթից, այսինքն՝ հոկտեմբերից, և ավարտվում է հաջորդ տարվա մայիսին: Այսինքն՝ ՀՀ-ն ներկայումս գտնվում է սուր շնչառական վարակների և գրիպի սեզոնում:
Ընդհանրապես մեր հանրապետությունում նկատվում է հիվանդացության երկու պիկ՝ առաջինը արձանագրվում է հոկտեմբերի վերջից մինչև նոյեմբերի վերջն ընկած ժամանակահատվածում, որը պայմնավարոված է եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններով, ջերմաստիճանի անկումով: Ցուրտ պայմաններում հարուցիչների շրջանառությունն ակտիվանում է, և նաև առաջ է գալիս մրսածության գործոնը:
Մենք չունենք այն մշակույթը, որ եթե փոքր ինչ հիվանդ ենք, չգնանք աշխատանքի, դպրոց մանկապարտեզ, իսկ գրիպը և շնչառական վարակները փոխանցվում են օդակաթիլային մեխանիզմով»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: