Բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ (2018թ կեսերից խոշոր գործարար) Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքը կկրկնապատվի
Advertisement 1000 x 90

Բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ (2018թ կեսերից խոշոր գործարար) Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքը կկրկնապատվի

ՀՖՖ նախագահի նախկին խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Ամբողջ խնդիրն այն է, որ սպանդանոցների թեմայով պետությունը նորից կատարում է երրորդ կամ չորրորդ քայլն առանց առաջին և երկրորդը կատարելու: Եթե գոնե ամեն շրջան այս պահին ունենար սպանդանոց, ապա մարդիկ հազարներով ոտքի չէին կանգնի, չկա սպանդանոց ու կա պարտադրանք, որ պետք է սեփական միջոցներով տանել անասունը մորթի, գումար տալ այն կատարելու համար, հարստացնել բիզնես անողին ու մի բան էլ պնդում եք, որ սա նորմալ է: Ոչ հարգելի կառավարություն, սա նորմալ չէ ու մարդկանց բողոքն արդարացի է: Սպանդանոցներ իհարկե պետք են, թող շատ լինեն, մրցակցեն գնի ու այլ ծառայությունների մեջ, կարող է մեկն էլ շարժական սպանդանոց է ստեղծում ու բոլորը գոհ են լինում: Հաշվի առեք նաև, որ սպանդանոցների գործարկումը թանկացնելու է նաև մսի գինը: Սա նշանակում է գնաճ կամ օրինակ բոլոր ժամանակների սիրելի օլիգարխ (2018թ կեսերից խոշոր գործարար) Սամվել Ալեքսանյանի ներկրած սառեցված էժան մսի վաճառքի կրկնապատկում»:



Նման նյութեր