Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի ուղղությամբ արձակված կրակոցն ուղղակի ոտնձգություն է դատական համակարգի և դատավորի անձի նկատմամբ:
Անպատժելիության մթնոլորտի ձևավորմանը նպաստող որևէ վարքագիծ պետք է իսպառ վերացվի:
Չի կարելի թույլ տալ, որ դատական համակարգը դառնա հանցավոր գործունեության թիրախ:
Խստորեն դատապարտում եմ տեղի ունեցած հանցագործությունը` հորդորելով իրավապահ մարմիններին հնարավորինս արագ հայտնաբերել հանցագործին կամ հանցագործներին:
Թող որևէ մեկը չմոռանա, որ քանի դեռ չեք ստեղծել իրապես անկախ ու անկաշառ դատական համակարգ, մենք երբեք չենք ունենա մեր պատկերացրած բարեկեցիկ ու զարգացած պետությունը…
Փաստաբան Նորայր Նորիկյանի ֆեյսբուքյան էջից: