Կորոնավիրուսի այլ տեսակների դեմ պատվաստանյութերի մշակումները կօգնեն արագացնելու Չինաստանից նոր տիպի հիվանդության դեմ դեղամիջոցի ստեղծումը, բայց խնդիր կարող են դառնալ կլինիկական փորձարկումները: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է GAVI պատվաստանյութերի միավորման ղեկավար Սեթ Բերքլին:
«Մենք տեսնում ենք, որ մշտապես հայտնվում են նոր ագենտներ, դա Էվոլյուցիայի բնույթն Է: Չափազանց կարեւոր Է, որ մենք ունենանք այդ ագենտների նույնականացման եւ արագորեն պատվաստանյութերի մշակման անցնելու համակարգ: Այժմ պատվաստանյութի նախատիպը կարելի Է պատրաստել շատ արագ: Բայց խնդիրը կլինկակական թեստերն են»,- ասել Է նա:
Բերլքին ընդգծել Է, թե այն փաստը, որ արդեն կան լաբորատորիաներ, որոնք մշակել են նոր վիրուսի ծագումնաբանական հաջորդականությունը, կարեւոր կլինի պատվաստանյութը մշակելիս: «Անշուշտ, հաշվի առնելով, որ դա վիրուս Է, պատվաստանյութը լավագույն միջոցը կլինի դրա դեմ: Այժմ տիպի կորոնավիրուսի համար պատվաստանյութերի մշակման աշխատանք Է ընթանում, ըստ որում այս պահին թույլատրագրված պատրաստուկ չկա»,- հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: