Հիշում եմ հեռավոր 2008ին Armen Ashotyanն ԱԺ ամբիոնից ասաց` սիրելի ընդդիմություն, ընտրությունները կոկակոլա չեն, որ կրկին փորձենք: Քլնգվեց Աշոտյանը էդ խոսքերի համար, ահագին ժամանակ չէր արտահայտվում, դրանից հետո անցան տարիներ, եղավ այն, ինչ եղավ և Աշոտյանը իր ինտերվյուներից մեկի ժամանակ, նոր իշխանության իր գործընկերներին դիմելով, ասաց` մենք կորցրել էինք կապը իրականության հետ, ինքնասիրահարվել էիք, մի եղեք մեր պես:
Հիմա երկու օրա ԱԺ` ԻՔ-ԼՀԿ գզվրտոցն եմ նայում: Մտածում եմ իրանցից որ մեկնա մի քանի տարի հետո կոչով դիմելու նոր իշխանություններին, որ չլինեն իրենց պես:
հ.գ. հանուն արդարության պիտի ասեմ, որ գրեթե 15 տարվա ընդդիմադիր քլնգոցիս ընթացքում (ու էն իրոք քլնգոց էր, էն ինչ հիմայա շատ թեթև ա ի համեմատություն նախկինի հետ) չի եղել մի դեպք, որ Աշոտյանին համդիպեմ քաղաքում, երկրից դուրս կամ ստատուսներով ու անձնական նամակագրությամբ, որ ինքը նեղացած դիրք բռնի իմ հանդեպ ասածներիս ու տված գնահատականներիս համար: Էդ մի բան հաստատ իրա պես արժե լինել` չխառնել անձնական, ընկերական կապերը քաղաքական իրավիճակի ու դրան տրվող գնահատականների հետ:
հ.գ.գ. դուք շարունակեք լայքերս ու քոմենթներս գրանցել ?
#մսուր_մանկապարտեզ
#հայփ_բռնոցի
#խցանված_իրականություն
Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից:
Իր կողմից Արմեն Աշոտյանը պատասխանել է. «Դիպուկ ես նկատել, հաստատ այդ դահլիճը շատ ավելի սուր, բայց մակարդակով և թշնամանքի նստվածք չստեղծող բանավեճեր է տեսել: Բայց մեզ իրենց հետ մի համեմատիր, խնդրում եմ, մի անգամ ասել եմ, որ ցինիկ լինելու համար նախ խելք է պետք…»: