Զաքար Խոջաբաղյան. «Հիմա որ «գողականները» բռնեն ՀԿ բացեն կամ գրանցվեն՝ որպես կրոնական կազմակերպություն, ի՞նչ եք անելու»
Advertisement 1000 x 90

Զաքար Խոջաբաղյան. «Հիմա որ «գողականները» բռնեն ՀԿ բացեն կամ գրանցվեն՝ որպես կրոնական կազմակերպություն, ի՞նչ եք անելու»

Զաքար Խոջաբաղյանը ֆեյսբուքում գրել է.

«Հետաքրքիր մարդիկ եք…
Հիմա որ «գողականները» բռնեն ՀԿ բացեն կամ գրանցվեն՝ որպես կրոնական կազմակերպություն, ի՞նչ եք անելու։
Հարկերից ազատելու ե՞ք, որպես բարեգործական կառույց, գրանտներ եք տալու՞, թե՞ անդամներին «դավանանքի» հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից եք ազատելու:
Ասենք, որ ասեն «քերոփները» (քերովբեներ) էդ «Աստծո ներկայացուցիչներն են» երկրի վրա, «Սխոդկան» էդ վեհաժողովն է, «Օբշագը»՝ բարեգործական ֆոնդը, որը գոյանում է անդամավճարով, իսկ «շահառուն» էլ, ասենք, «հարիֆները»… Հա ի՞նչ։ Ի՞նչ պակաս «կրոնական կազմակերպություն» է՞ որ։ Բանակում էլ չեն ծառայի՝ «դավանաբանական» նկատառումներով։ Ու թե դատեք, Եվրոդատարանը պետությանը կպարտադրի «Օբշագին» մուծվել…

Հ.Գ.
Դեռ 2011-12 թվերին, երբ լգբտ պրոպագանդան դեռ նոր-նոր ծիլեր էր գցում Հայաստանում՝ «բազմազանության երթ» անվան տակ՝ Ամերիկյան համալսարանը մի «միջոցառում» էր նախաձեռնել «Սիրահարների Այգում», վերնագրելով՝ «գիթառային հանդիպում՝ հիպպիներն ընդդեմ քյառթուների»։ Ու քյառթու բառի մոտ փակագծերում գրել էր՝ ազգային-պահպանողական։ Հա՛, հա՛… հենց տենց էլ գրել էին։ Դեռ էն ժամանակվանից համ փորձում էին ազգայնականությունն ասոցացնել քյառթուների հետ, համ էլ՝ մի զարկով իրենց խանգարող երկու հիմնական ուժի չեզոքացնել։
Պատահական չէ, որ հիմա էլ էս «կրիմինալ մշակույթի դեմ պայքարի» անվան տակ կազմակերպված պրոցեսների առաջամարտիկների մեջ աչքի են ընկնում հատկապես լգբտ ներկայացուցիչներր։
Էստեղ «կրիմինալի դեմ պայքարը» ընդամենը պատրվակն է, պատճառաբանությունը, իսկ պատճառն այլ է։
Այլապես ո՞վ է ասել, որ ականջի ծայրից մինչև պորտը պիրսինգների ու տատուների մեջ կորած կարմիր կամ կապույտ մազերով ֆեմինիստը կամ լգբտ ակտիվիստն ավելի շատ իրավունքներ պիտի ունենան, քան՝ սև սպարտիվկա, ծիծակ կոշիկ հագնող ու ռաբիզ լսող երիտասարդը։ Չասեք թե առաջիններն անվտանգ են։ Ես էլ կասեմ, որ դրսի փողերով լավ էլ հակապետական ակցիաներ են անում (ոչ պետությանը, ոչ բանակին, ոչ ազգին գոռալով) ու փորձում են դպրոցներում և այլ հաստատություններում դեռահասների արժեհամակարգը խեղել՝ հիմա արդեն պետական մակարդակում իրենց լծակներն օգտագործելով։
Նենց որ, «ընկերներ», մի փորձեք Հռոմի Պապից ավելի կաթոլիկ երևալ։ Թե չէ ԱԺ-ում մեկը կասի, որ լատենտ «գողագան» եք
Իսկ եթե գողական կամ այլասերված այլ «մշակույթն» եք ուզում վերացնել, ապա դրա փոխարեն Հայկական Ազգային իրական մշակույթը ֆինանսավորեք ու գիտությունը զարգացրեք, ոչ թե՝ թյուրիմացություններով պետական ապարատը լցրեք…

#Ճիշտ_խոսք_կրոնական_կազմակերպություն
#Ճիշտը_մի_հատ_է_ՀԿ»



Նման նյութեր