
Մեր տեղեկություններով` «Էրեբունի պլազայում», որտեղ քիչ առաջ կրակոցներ են հնչել, ենթադրյալ հանցագործը դեռ շենքի ներսում է և մեկ մարդու պատանդ է վերցրել։ Դեպքի վայր են մեկնել հատուկջոկատայինները, շտապօգնության աշխատակիցները։
Շենքի ներսում գործող գրասենյակների աշխատակիցներին հորդորում են դուրս չգալ սենյակներից։ Նշենք, որ նախնական տվյալներով` կրակոցները հնչել են կենտրոնի առաջին հարկում գտնվող սրճարանում։
Հիշեցնենք` «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում գործում են մի շարք գրասենյակներ, այդ թվում` «5–րդ ալիք» հեռուստաընկերությունն ու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։
ՀՀ ոստիկանությունը կրակոցների մասին ահազանգը ստացել է հունվարի 23-ին՝ ժամը 14:38-ին։