
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անընդունելի է համարում բռնության որեւէ դրսեւորում: Անդրադառնալով «Էրեբունի պլազա» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպին` ՀՀ վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. «Բռնության որևէ դրսեւորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»: