Այսօր՝ հունվարի 23-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։15-ի սահմանում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Shamshyan.com–ը հայտնում է, որ ոստիկանները, փրկարարներն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են 35-40 տարեկան տղամարդու դի։
ԶԼՄ–ները տեղեկացնում են, որ մահացածը 40 տարեկան է, Երևանի բնակիչ։