«Այլևս բնավ էական չէ, թե այդ ավտոմատն ում համար էր նախատեսված` Քոչարյանի՞, Սարգսյանի՞, Փաշինյանի՞, թե՞` Նաիրա Զոհրաբյանի»
Advertisement 1000 x 90

«Այլևս բնավ էական չէ, թե այդ ավտոմատն ում համար էր նախատեսված` Քոչարյանի՞, Սարգսյանի՞, Փաշինյանի՞, թե՞` Նաիրա Զոհրաբյանի»

Երբ այլևս ամեն օր ասում էինք, որ ատելության ու անհանդուրժողականության այս մթնորոլտը վտանգավոր է, իմ որոշ գործընկերներ ԱԺ ամբիոնից մի իդիլիական սյուժե էին ներկայացնում անսահման երջանիկ հետհեղափոխական քաղաքացու մասին, ով երջանիկ քայլում է փողոցներով, ու որ բակերում, սրճարաններում եւ փաբերում բոլորը միմյանց շնորհավորում են հետհեղափոխական աննախադեպ այս երջանկության համար:

Երբ ասում էինք, որ վիրտուալ տիրույթից ատելությունն ու ագրեսիան իջնելու է իրական կյանք, մեզ պատասխանում էին, թե մենք պարզապես չենք ուզում տեսնել նոր Հայաստանի դրախտային հովվերգությունը:

Քիչ առաջ ավտոմատով զինված անձը մուտք է գործել «Էրեբունի պլազա» ու պատանդառել քաղաքացիների:

Ու այլևս բնավ էական չէ, թե այդ ավտոմատն ում համար էր նախատեսված` Քոչարյանի՞, Սարգսյանի՞, Փաշինյանի՞, թե՞` Նաիրա Զոհրաբյանի:

Սա այլևս աղետ է, որը արդեն չգիտեմ ինչպես է հնարավոր կասեցնել:

Եվ հնարավո՞ր է արդյոք:

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր