Արդեն 2028 թվականին մարդկանց կարող են ռոբոտացված սիրտ պատվաստել
Advertisement 1000 x 90

Արդեն 2028 թվականին մարդկանց կարող են ռոբոտացված սիրտ պատվաստել

Արդեն 2028 թվականին մարդկանց կարող են ռոբոտացված սրտեր պատվաստել, որոնցում օգտագործվում են սինթետիկ նյութեր մարդու բջիջների շերտերի հետ միասին, որոնք աճեցվելու են լաբորատորիայում։

Ինչպես գրում է The Daily Mail-ը, սրտի փոխպատվաստման կարիք ունեցող պացիենտների ավելի քան 80 տոկոսը մահանում է՝ այդպես էլ վիրահատության չհասնելով։ Սովորաբար դա կապված է դոնորական սրտի անբավարարության հետ, չէ՞ որ պատվաստման համար ամեն սիրտ չէ, որ հարմարվում է, այլ միայն նրանք, որոնք համապատասխանում են պացիենտին մի ամբողջ շարք հատկանիշներով։ Ռոբոտացված սրտերը կարող են լիովին փոխել իրավիճակը։

Նիդեռլանդների եւ Անգլիայի փորձագետներն աշխատում են փափուկ սրտի ստեղծման ուղղությամբ, որը կարող է արյուն մղել իսկականի նման։ Նրանք պատրաստվում են առաջին աշխատող նախատիպը պատվաստել կենդանիներին 3 տարի հետո, իսկ մարդկանց, հաջողության դեպքում, 2028 թվականին։

Նոր հիբրիդային սիրտը օգտագործում է սինթետիկ նյութ, որը կրկնում է իսկական սրտի կծկումները, ներառված են նաեւ մարդկային բջիջների մի քանի շերտեր, որոնք աճեցվել են լաբորատորիայում։ Դա հարկավոր է, որպեսզի իմունային համակարգը նոր օրգանը չվանի։ Սրտի սնուցումը ապահովվում է անլար մարտկոցի միջոցով՝ լիցքավորված դեւայսի միջոցով, որը կարելի է դնել գրպանը կամ գոտու վրա։

news.am