«Կարդացեք գողական աշխարհի պատմության մասին գրքեր, կամ, եթե հավես չունեք, ինչպես ասացի՝ արձակուրդ- տաքսի-Նուբարաշեն»
Advertisement 1000 x 90

«Կարդացեք գողական աշխարհի պատմության մասին գրքեր, կամ, եթե հավես չունեք, ինչպես ասացի՝ արձակուրդ- տաքսի-Նուբարաշեն»

Հնարավոր չի պայքարել գողական ենթամշակույթի դեմ չիմանալով դրա բնույթը և ծագման աղբյուրները։ Դրա համար, առաջարկում եմ նախքան քր. օրում համապատասխան լրացումներն ընդունելը, բոլոր պատգամավորներին տալ աշխատանքային արձակուրդ ու տեղավորել երկրի տարբեր ուղղիչ աշխատանքային հիմնարկներում՝ այդ ամեն ինչը խորը ուսումնասիրելու համար։ Իսկ եթե լուրջ, ապա այլընտրանքային «գողական» հասարակարգը, ինչպես ասաց իմ ընկեր պատգամավորը, գոյանում է այնտեղ, որտեղ թերանում է հիմնական՝ «աշխարհիկ» պետությունը։

Երբ մարդիկ զրկվում են արդարադատությունից այն պատճառով, որ դատական համակարգը սպասարկում է նեղ քաղաքական ու տնտեսական վերնախավը, շահերը, բեմ են դուրս գալիս ոչ ֆորմալ հեղինակություններն ու դատավորները։ Վերացրեք անարդարությունը և գողական ենթամշակույթը ինքնստինքյան կվերանա։ Իհարկե, ավելի հեշտ է մեկ-երկու հոդվածով լրացնել քր. օրը, քան կարգի բերել արդարադատության համակարգը, եթե ընդհանրապես նման խնդիր դուք դրել եք ձեր առջև։

Ազատազրկման վայրերում «աշխարհիկ» արդարադատություն չկա, դրա համար էլ այնտեղ ծաղկում է այլընտրանքային հասարակարգը, որովհետև մարդը չի կարող ապրել վայրենի միջավայրում, նա սովոր է կանոնակարգված կյանքին։ Կարդացեք գողական աշխարհի պատմության մասին գրքեր, տիկնայք ու պարոնայք պատգամավորներ. պրայմ քրայմ կայքը ձեզ այդ գործում օգնություն։ Կամ, եթե հավես չունեք ինչպես ասացի՝ արձակուրդ- տաքսի-Նուբարաշեն։

#նորՀայաստան #գողականաշխարհ

Davit Sand օգտատիրոջ գրառումը:



Նման նյութեր