Նիկոլ Փաշինյանի աջակիցները կեղծիք, զրպարտություն և թշնամանք են տարածում youtube-յան ալիքների միջոցով. հետաքննություն. antifake.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Նիկոլ Փաշինյանի աջակիցները կեղծիք, զրպարտություն և թշնամանք են տարածում youtube-յան ալիքների միջոցով. հետաքննություն. antifake.am

Գաղտնիք չէ, որ վերջին շրջանում ատելության քարոզի գեներացիա է տեղի ունենում, որից բողոքում են բոլորը և հատկապես իշխանությունները` Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Սակայն փաստերը ցույց են տալիս, որ ատելության արշավը հիմնականում ուղղորդվում է իշխանությունների կողմից, որի առնչությամբ AntiFake.am-ը իրականացրել է հետաքննություն։

Ատելության արշավի մի մեծ բաժին ռեալիզացվում է Youtube սոցիալական ցանցում ստեղծված 1 տասնյակից ավելի ալիքներով, որոնք ամենօրյա կտրվածքով սուտ և կեղծիք են տարածում Հայաստանի Հանրապետության նախկին պաշտոնյաների, նրանց ընտանիքների անդամների, իշխանությունների համար անցանկալի այլ անձանց վերաբերյալ՝ վարկաբեկելով և զրպարտելով նրանց, ինչպես նաև հրահրելով ազգամիջյան թշնամանք։

AntiFake.am-ը պարզել է, թե ովքեր են կանգնած սուտ, կեղծիք, զրպարտություններ տարածող, ազգամիջյան ատելություն սերմանող յութուբյան ալիքների հետևում, ովքեր են դրանք ղեկավարում, համակարգում, ում միջոցով են տարածում սուտը, կեղծիքը, զրպարտությունները, ովքեր են աշխատում այդ ալիքներում, ում կողմից են ֆինանսավորվում դրանք։

Յութուբյան այդ ալիքներն են՝

  • Nvideo Only 1 (NVO1) (75.5 հազար բաժանորդ)
  • 8rd.am (63.1 հազար բաժանորդ)
  • 8rd news (88.6 հազար բաժանորդ)
  • 365news TV (9.92 հազար բաժանորդ)
  • SHD ARM TV  (30.1 հազար բաժանորդ)
  • ArmTube TV  (24.7 հազար բաժանորդ)
  • սրանց հետ փոխկապակցված այլ ալիքներ
  • Perfect TV (245 հազար բաժանորդ)

Այս յութուբյան ալիքներում տոտալ ապատեղեկատվություն պարունակող տեսանյութերի հրապարակումները սկսվել են իշխանափոխությունից հետո՝ 2018, 2019 թվականներից սկսած։ Այս կարճ ժամանակահատվածում ալիքների հետևորդների (subscribers) ահռելի քանակը և տեսանյութերի բարձր դիտելիությունը վկայում են այն մասին, որ դրանք ունեն մեծ ֆինանսավորում և տեսանյութերի տարածումը միանշանակ տեղի է ունենում ահռելի գումարների միջոցով։

Այսպես, 8rd.am, 8news.am, Nvideo Only1 և սրանց հետ փոխկապակցված մի քանի այլ յութուբյան ալիքների համակարգմամբ զբաղվում է Շավարշ Սարուխանյանը։

Շավարշ Սարուխանյանը հանդիսանում է «8րդ ալիք» ՍՊԸ-ի տնօրենը, ինչպես նաև Nvideo Only1-ի հիմնադիրն ու սեփականատերը, որը նույնական է NVO1 յութուբյան ալիքի հետ։

Շավարշ Սարուխանյանը Նիկոլ Փաշինյանի աջակիցներից է, իշխանափոխության օրերին Նիկոլ Փաշինյանի հետ Հանրային Ռադիոյի շենք ներխուժած անձանցից մեկն է, ով ապահովում էր Փաշինյանի ուղիղ եթերը։

Շավարշ Սարուխանյանի կինը՝ Մարիամ Վարդանյանը, հանդիսանում է «8րդ ալիք» ՍՊԸ-ի հիմնադիրը։

 

 

Շավարշ Սարուխանյանին յութուբյան ալիքների աշխատանքներում աջակցում են նրա ընտանիքի անդամները։ Մեր աղբյուրի փոխանցմամբ Շավարշ Սարուխանյանի մայրը՝ Նունե Սարուխանյանը, զբաղվում է տեսանյութերի տարածմամբ։ Քույրերը ապահովում են տեսանյութերի ձայնը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ Շավարշ Սարուխանյանի եղբայները նույնպես ներգրավված են «թիմային» աշխատանքներում, սակայն թե ինչ գործառույթներ են իրականացնում նրանք՝ պարզել չհաջողվեց։

Քույրերից մեկի՝ Ալինա Սարուխանյանի ֆեյսբուքյան էջում նշված է, որ նա աշխատում է Nvideo Only1-ում։

Մյուս քրոջ՝ Ստելլա Սարուխանյանի ձայնը կարելի է լսել զրպարտություններ պարունակող տեսանյութերում։

Վերջինս նաև բաց նամակներով դիմում է Նիկոլ Փաշինյանին և այդ տեսանյութերը նույնպես հրապարակվում են վերը նշված յութուբյան ալիքներում։

Ամբողջությամբ՝ antifake.am



Նման նյութեր