
Փաստաբանն ահազանգում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ ռեպրեսիաների շարանում ապօրինության հերթական դրսևորման մասին։
Հրայր Թովմասյանին առաջադրված «մեղադրանքը» իր բնույթով այնպիսին է, որ պարզապես անհնար է պատկերացնել՝ ինչպես կարող էր դատարանը իրավաչափորեն թույլատրել կատարել խուզարկություն։ Այն էլ՝ մեղադրանքի առաջադրումից շուրջ 25 օր անց։ Դա դեմ է թե՛ քրեադատավարական, թե՛ սահմանադրաիրավական և թե՛ քննչական-տակտիկական տրամաբանությանը։ Փոխարենը դա լրիվ տեղավորվում է «Նոր Հայաստանի» ռեպրեսիվ տրամաբանության մեջ։
Շատ կուզեի տեսնել խուզարկությունը թույլատրող դատական ակտը։