Hraparak.am-ը գրում է. «Երեկ Էրեբունի պլազա մուտք գործած Արթուր Թորոսյանի մայրը շատ վատ վիճակում է այժմ: Քիչ առաջ նրանց տանից շտապօգնության մեքենան գնաց, այժմ նրան խնամում է քույրը, որը մեզ ներս չթողեց, սակայն դռան հետևից էլ լսվում են մոր աղիողորմ արտասուքները: Մոր անունը Հասմիկ է, Լալա են ասում»։
Քույրը նույնպես չցանկացավ մեզ հետ խոսել, քանի որ Արթուրի մայրը նրան հրահանգեց դուռը փակել:
Հարևանուհիներից մեկից փորձեցինք ինչ-որ բան իմանալ, սակայն նա նույնպես չցանկացավ Արթուրի մասին ինչ-որ բան ասել:
Նշենք, որ Արթուր Թորոսյանը բնակվում է Արտաշատ քաղաքում՝ եկեղեցու հարևանությամբ: