Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատ է արձակվել
Advertisement 1000 x 90

Ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանը վաղաժամկետ ազատ է արձակվել

Վերաքննիչ դատարանը բավարարել է ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին ազատ արձակելու պաշտպանների բողոքը:

Դատարանի որոշմամբ հունվարի 24-ին ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանն ազատ է արձակվել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց Աշոտ Մանուկյանի պաշտպան Նարեկ Ալոյանը:

«Այո, Վերաքննիչ դատարանը բավարարեց մեր բողոքը»,- նշեց Ալոյանը:

Մանուկյանն ազատ է արձակվել հունվարի 24-ին. նա անազատության մեջ եղել է 24 տարի: Նա մեղադրվում էր երեք զինծառայողի սպանության մեջ: Նրան սկզբում դատապարտել էին գնդակահարության, ապա արդեն՝ ցմահ ազատազրկման:

Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և ցմահ դատապարտյալին ազատեց կալանքից։