
Երկար դադարից հետո երգչուհի Սիրուշոն երեկ Facebook-ի իր երկրպագուներին հայտնել է, որ վերադառնում է և շուտով նոր անակնկալ կմատուցի նրանց։ Արդեն երկու երեխաների մայրիկ Սիրուշոն սկզբում ներկայացրեց մի քանի լուսանկարներ իր նոր, յուրօրինակ ֆոտոշարքից։ Իսկ հիմա երգչուհին բացահայտել է, որ պետք է սպասել նրա նոր ալբոմին, որը կոչվելու է «Արմատ»։