Հռոմի պապ Ֆրանցիսկոս. «20-րդ դարում մարդկությունը վերապրել է զանգվածային և աննախադեպ թվով երեք ողբերգություն»
Advertisement 1000 x 90

Հռոմի պապ Ֆրանցիսկոս. «20-րդ դարում մարդկությունը վերապրել է զանգվածային և աննախադեպ թվով երեք ողբերգություն»

Երեկ Երուսաղեմում կայացավ 2-րդ աշխարհամարտի ընթացքում Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակին նվիրված համաժողով, որի գլխավոր բանախոսը փաստացի Պուտինն էր, իսկ Լեհաստանի, Ուկրաինայի և Մերձբալթյան 3 երկրների նախագահները հրաժարվեցին մասնակցել:

Դե ինչ, մեծ տիրությունները կարողանում են կազմակերպել նման միջոցառումներ, այսպես ասաց, ըստ իրենց պահանջի՝ զուտ տվյալ պահի իրենց քաղաքական շահերից ելնելով: Այդ առումով ուղղակի հիշեցնենք, որ 2015 թվականի ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց եղեռնի 100-րդ տարելիցի առիթով Հռոմի Ֆրանցիսկոս պապը մատուցեց Սուրբ պատարագ և իր պատմական ելույթում նշեց, որ 20-րդ դարում մարդկությունը վերապրել է զանգվածային և աննախադեպ թվով երեք ողբերգություն՝ Հայոց ցեղասպանությունը, նացիզմը և ստալինիզմը, բնորոշելով հայերի զանգվածային ջարդերը որպես «20-րդ դարի մարդկության հանդեպ իրականացված առաջին ցեղասպանություն»:

«Թաքցնել կամ ժխտել չարիքը՝ նշանակում է արնաքամ անել վերքն առանց վիրակապելու»,- ասել էր Ֆրանցիսկոս պապը։



Նման նյութեր