«Վաղը տեղի է ունենալու ՀՀ Վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի մամուլի ասուլիսը։Այդ կապակցությամբ որոշել եմ օգնել մեր լրագրողներին և իրենց ուշադրությանն եմ ներկայացնում մի քանի հարց, որոնք կարծում եմ պետք իրեն ուղղվեն։ Եվ այսպես.
1. Ո՞ր պաշտոնյան է իրեն համոզել, որ Արդշինբանկի կողմից ներգրավված 300 միլիոն դոլարը կարելի է ներկայացնել որպես օտարերկրյա ներդրում։
2. Ի վերջո Արթուր Վանեցյանը պլանավորու՞մ էր պետական հեղաշրջում թե ոչ:
3. Արդյո՞ք իր ընտանիքին պատկանող Հայկական Ժամանակ թերթում տպագրվող նյութերը արտացոլում են իր կարծիքը, և արդյոք որոշ հոդվածներ հենց նա է գրում:
4. Ինչու՞ չեն նշանակվում ԱԱԾ և Ոստիկանության ղեկավարները։
5. Արդյո՞ք դուք անձնապես եք ղեկավարում ձեր ֆեյքերի ֆաբրիկաները, թե այդ գործը իրականացնում է այլ անձ։
6. Ինչպե՞ս եք պատրաստվում պայքարել ձեր ֆրակցիայի պատգամավորների հնարավոր արտահոսքի դեմ։
7. Արդյոք Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող ընկերություններից մեկը տրամադրել և տրամադրում է ձեզ աջակցություն թե գումարային և թե իր աշխատակիցների միջոցով սոցիալական ցանցերում ձեր պաշտպանության գործը կատարելով։ Եթե այո, արդյո՞ք իրենց բացատրել եք, որ դրա համար իրենք խստագույնս պատժվելու են։
Հ.Գ. Ընկերներ ջան դուք էլ կպեք այս նախաձեռնությանը, հարցեր գրեք»։
Արա Վարդանյան