Արաբկիրի թաղապետի աներձագ-վարորդը պաշտոն է ստացել. hraparak.am
Advertisement 1000 x 90

Արաբկիրի թաղապետի աներձագ-վարորդը պաշտոն է ստացել. hraparak.am

Դեռ 2019 թվականին մամուլում մի շարք հրապարակումներ եղան, որոնցում նշվում էր, որ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը «խնամի-ծանոթ-բարեկամ» սկզբունքով թաղապետարան է բերել իր բարեկամներին ու ընկերներին, որոնք զբաղեցնում են տարբեր պաշտոններ՝ սկսած տեղակալից՝ մինչև վարորդ։

Լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում թաղապետարանի աշխատակիցը նշել էր, որ Դանիելյանի բարեկամներից որևէ մեկը տեղակալ չի աշխատում, միայն թաղապետի վարորդն է, որ հանդիսանում է Դանիելյանի կնոջ եղբայրը։

«Նա իր անձնական վարորդն է, նա է ընտրել իր անձնական վարորդին և ընտրել է մի մարդու, որը առավոտյան ժամը 08։00-ից մինչև կեսգիշեր սպասի, մինչև Արամ Դանիելյանն աշխատանքը ավարտի, օտար մարդ այդ աշխատավարձով հաստատ չէր գա աշխատի, նրան պետք էր հավատարիմ ու վստահելի մարդ։ Դա նրա անձնական տիրույթն է, և նույնիսկ անհարմար է, որ այդ հարցը շահարկում են»,- ասել էր թաղապետարանի աշխատակիցը։

Մենք տեղեկացանք, որ Դանիելյանի վարորդը՝ կնոջ եղբայրը, հիմա էլ աշխատանքի է անցել Արաբկիր վարչական շրջանի Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնում։

hraparak.am