Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը խորին վշտով հայտնում է, որ հունվարի 24-ին 88 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ռոբերտ Հովսեփի Ավագյանը:
Ակադեմիկոս Ռոբերտ Ավագյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունվարի 25-ին՝ ժամը 18.00-20.00-ը, «Մատուռ»-հոգեհանգստի սրահում (հասցե` ք. Երևան, Ֆուչիկի 27/34, Մալայանի անվան աչքի հիվանդանոցի դիմաց): Հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 26-ին ՀՀ ԳԱԱ նախագահության շենքից (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24) ժամը 12.00-13.30-ը:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայությունից։