Նարեկ Սամսոնյան. «Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու»
Advertisement 1000 x 90

Նարեկ Սամսոնյան. «Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու»

Քանի Ստի բարեխոսը ստի ու կեղծիքի գերդոզավորում ա նետում դաշտ մի բան գրեմ, որն ուշադիր թող կարդան ՀՔԾ քննիչները և ոչ միայն

Ուրեմն երեկ իշխանությանը սպասարկող մի «անկախ»

կայք, կեղծիք էր տարածում, թե իբր Նիկոլը երեկ գնացելա ՀՔԾ հարցաքննվելու:

Ամենազավեշտալին էն ա, որ էդ նյութը հայտնվեց «Հրապարակ»-ի լուրից 1 ժամ հետո, երբ կայքը գրեց, որ Նիկոլը գաղտնի գնացել ա ՀՔԾ դուխ տալու, որ չվախենան ապագա կալանքից ու ավարտին հասցնեն ՍԴ նախագահի դեմ իր տված հանձնարարությունը:

Հրապարակի 100% ճշմարիտ լուրից հետո էս մուտիլովկեն գցեցին դաշտ, որ վաղը մյուս օրը շեֆի հերթական ապօրինությունը սվաղելքւ հույս ունենան: Ես պատկերացնում եմ էս «հարցաքննության» կեղծիքից հետո ՀՔԾ քննիչների մոտ ինչ տիպի խեղկատակի տպավորություն ա թողնելու Փաշինյան Նիկոլը:

Իբր գնացել էր իրավիճակ փրկի, հիմա ստիպված սեփական հետույքն ա փրկում՝ էլի ստով ու կռուտիտով:

Հ.Գ. Պարոնայք քննիչներ, տղերք ջան, մի րոպե չկասկածեք, որ վաղը-մյուս օր Նիկոլը ձեզա դեմ տալու: Մի րոպե չկասկածեք, դուք հո գիտեք ու իրար մեջ խոսում եք, թե Նիկոլը խի էր եկել ու հիմի ինչ սրտով ա փորձում ապօրինությունը կոծկի: Եթե իրան դա նույնիսկ հաջողվի, ձեզ չի հաջողվելու: Հա մեկ էլ մի բան, տղերք, մեկը լինի ձեզ դուխ տվողին դուխ տա, ցմահ սռոկ շալակած պոտենցիալ բանտարկյալ ա էդ մարդը դուք ձեր մասին մտածեք, որ կարմիր գծերը չանցնեք: Էն ձեր Ֆուցն պետն էլ ա էդ նույն վիճակում, նենց որ դուք ձեր մասին լավ մտածեք:



Նման նյութեր