Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ծննդյան արարողությունից վերադառնալուց հետո մասնակիցները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com
Advertisement 1000 x 90

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. ծննդյան արարողությունից վերադառնալուց հետո մասնակիցները վթարի են ենթարկվել. կա 1 զոհ, 4 վիրավորներից 2-ը երեխաներ են. shamshyan.com

Այսօր՝ հունվարի 25-ն, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Օշական գյուղի բնակիչ՝ 38-ամյա Ռազմիկ Գևորգյանը իր վարած ВАЗ 21015 մակնիշի 33 TՏ 988 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 16 կմ հատվածում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, դեպի Օշական ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար գոտում առկա ծառին, կոտրել այն և դուրս եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել առևտրի կրպակի պատին և 1 մետր բարձրությունից կողաշրջվելով հայտնվել է այգում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդին և նրա ուղևորներ՝ համագյուցիներ, 36-ամյա Նարինե Գևորգյանին, 15-ամյա Մեսրոպ Գևորգյանին, 11-ամյա Հեղինե Գևորգյանին և 35-ամյա Սարգիս Ոսկանյանին առաջինը օգնության են հասել վթարի վայրի հարևանությամբ բնակվող բնակիչները, որից հետո ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկների հերթապահ խումբը նրանց տեղափոխել է՝ մի մասին՝ «Աշտարակ», մի մասին՝ «Արմենիա» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության խումբը՝ 1 մարտական հաշվարկով։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ։ Մինչ դեպքի վայրում աշխատում էր նույն վաշտի ավագ հետաքննիչ Մայիս Բադոյանը, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ ճանապարհին վարորդ Ռ. Գևորգյանը, գիտակցության չգալով, մահացել է։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Հենրիկ Սեթոյանի և համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Վահե Հարությունյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ռուբեն Հակոբյանի և քննիչ Արտակ Գևորգյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածն ու ուղևորներն ազգականներ են և Օշական էին վերադառնում ծննդյան արարողությանը մասնակցելուց հետո։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով վերամբարձ կռունկով դուրս է բերվել նշված վայրից և տեղափոխվել ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com