Հունան Պողոսյա՞նն է ավելի շատ նախկին ռեժիմի ներկայացուցիչ, թե՞ Հրայր Թովմասյանը. ինքներդ հասկացեք, թե ինչ արժեք ունի երկրի վարչապետի խոսքը
Advertisement 1000 x 90

Հունան Պողոսյա՞նն է ավելի շատ նախկին ռեժիմի ներկայացուցիչ, թե՞ Հրայր Թովմասյանը. ինքներդ հասկացեք, թե ինչ արժեք ունի երկրի վարչապետի խոսքը

Վարչապետը հայտարարում է․«․․․ես կոռումպացված ռեժիմի ներկայացուցիչների հետ համագործակցելու ցանկություն ոչ ունեցել եմ, ոչ ունեմ, ոչ էլ կունենամ»

Ու այստեղ փրձում ես հիշել Փաշինյանի կառավարության և ԱԺ թիմի անդամներին․

Դավիթ Տոնոյան, Զոհրաբ Մնացականյան, Ատոմ Ջանջուղազյան, Դավիթ Անանայան, Հունան Պողոսյան, Շիրակ Թորոսյան, Ֆելիքս Ցոլակյան, Կնյազ Հասանով, Արսեն Միխաելով ու էլի շատերը, որոնց անունները չեմ նշել։

Ու այստեղ լիքը հարցեր են առաջ գալիս։ Օրինակ՝ Հունան Պողոսյա՞նն է ավելի շատ նախկին ռեժիմի ներկայացուցիչ, թե՞ Հրայր Թովմասյանը։

Այս հարցին ինքս չեմ պատասխանի։ Ինքներդ եզրահանգումներ արեք, ինքներդ հասկացեք, թե ձեզ ինչի տեղ են դնում։ Ինքներդ հասկացեք, թե ինչ արժեք ունի երկրի վարչապետի խոսքը:

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան գրառումը:



Նման նյութեր