Հովակիմ Զաքարյան. «Կարծում եմ՝ արդեն ակնհայտ է, որ գործող կառավարությունը՝ նախորդների նման, շարունակելու է գիտության ֆինանսավորումը պահել մինիմումի վրա»
Advertisement 1000 x 90

Հովակիմ Զաքարյան. «Կարծում եմ՝ արդեն ակնհայտ է, որ գործող կառավարությունը՝ նախորդների նման, շարունակելու է գիտության ֆինանսավորումը պահել մինիմումի վրա»

Կենսաբան Հովակիմ Զաքարյանը ֆեյսբուքում գրել է.

«Կարծում եմ՝ արդեն ակնհայտ է, որ գործող կառավարությունը՝ նախորդների նման, շարունակելու է գիտության ֆինանսավորումը պահել մինիմումի վրա: Նախարարն էլ դեռ մի երկու տարի կշարունակի խոսել ինստուտների արդյունավետության գնահատման անհրաժեշտության մասին ու սա այն դեպքում, երբ այդ գնահատումը գիտության կոմիտեն դեռ երկու տարի առաջ իրականացրել է: Բացի այդ, ամեն տարվա ավարտին, ակադեմիայի բոլոր ինստուտները տարեկան հաշվետվություններ են կազմում, որոնց գնահատումը նույնպես կարելի է շատ հեշտ իրականացնել: Արդյունքում, մի քանի ինստուտներ կփակվեն, որոշներն իրար կմիանան և դրա հաշվին կավելանա գործող ինստուտների ֆինանսավորումը: Եվ սա կներկայացնեն որպես աննախադեպ հաջողություն»:



Նման նյութեր