Իդեալական է արշավորդների, ջրասուզակների, շինարարների և պարզապես նրանց համար, ովքեր անընդհատ կոտրում են իրենց գադջետները:
- Blackview BV9700 Pro
Պաշտպանության դասը– IP68
Դիսփլեյ– IPS, 5.84 դյույմ, 2,280×1,080 պիքսել
Պրոցեսոր– MediaTek Helio P70
Հիշողություն– 6 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ
Տեսախցիկներ– հիմնական՝ 16 + 8 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ
Մարտկոց– 4,380 mAh
Համակարգ–Android 9.0 Pie
Այս սմարթֆոնի կորպուսը հավաստագրված է՝ համաձայն MIL – STD – 810G ռազմական ստանդարտի․ սա նշանակում է, որ սարքը կարող է աշխատել՝ ինչպես շատ ցածր, այնպես էլ՝ բարձր ջերմաստիճանում: Էկրանը ծածկված է պաշտպանիչ ապակու կրկնակի շերտով, սելֆիի տեսախցիկը գտնվում է փոքր «հոնքերի» տակ, իսկ մատնահետքերի սկաները կողքից է:
Սմարթֆոնի կողային երեսներն ու հետևի վահանակը ամրացված են տիտանի խառնուրդից պատրաստված մետաղական ներդիրներով: Անլար լիցքավորումը, ծրագրավորվող կոճակը և NFC մոդուլը ևս առկա են: Հետաքրքիր է, որ Blackview BV9700 Pro-ն նաև հագեցած է սենսորներով` սրտի բաբախման և օդի աղտոտման տվյալների ստացման համար։
Արժեքը՝ մոտ 160 հազար դրամ
- Blackview BV9500 Pro
Պաշտպանության դասը– IP68
Դիսփլեյ– IPS, 5․7 դյույմ, 2,160×1,080 պիքսել
Պրոցեսոր– MediaTek Helio P23
Հիշողություն– 6 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ
Տեսախցիկներ– հիմնական՝ 16 + 0,3 ՄՊ, դիմային՝ 13 ՄՊ
Մարտկոց– 10000 mAh
Համակարգ– Android 8,1
Blackview սմարթֆոնի՝ մեկ տարի առաջ թողարկված նախորդ տարբերակը նույնպես ավելի քան արդիական է: Այս սմարթֆոնը ևս ունի ջրից և փոշուց պաշտպանված կորպուս և կարող է գործել նաև ծայրահեղ ջերմաստիճանում՝ – 40- +70 ° С:
Սարքի բնութագրիչներից առավել ուշագրավը, որն անմիջապես գրավում է աչքը, 10,000 mAh հսկայական մարտկոցն է։ Blackview BV9500 Pro-ն կարող է օգտագործվել այլ սարքերի սնուցման համար, մինչդեռ ինքնին հագեցած է անլար լիցքավորմամբ:
Արժեքը՝ մոտ 190 հազար դրամ
- Blackview BV9100
Պաշտպանության դասը– IP68/IP69K
Դիսփլեյ– IPS, 6,3 դյույմ, 2,340×1,080 պիքսել
Պրոցեսոր– MediaTek Helio P35
Հիշողություն– 4 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ
Տեսախցիկներ– հիմնական՝ 16 + 2 ՄՊ, դիմային՝ 13 ՄՊ
Մարտկոց– 13000 mAh
Համակարգ– Android 9.0 Pie
Մեծ, ծանր, կոպիտ սմարթֆոն՝ շատ հզոր 13,000 mAh մարտկոցով, որը կարող է ծառայել՝ որպես այլ համակարգերի լիցքավորիչ: Արտադրողի խոսքով՝ սպասման ռեժիմում այն կարող է մնալ 60 օր՝ առանց լիցքավորելու:
Սարքի կորպուսը պատրաստված է ալյումինե խառնուրդից և պաշտպանված է ընկնելուց՝ ռետինե լրացման միջոցով։ Սմարթֆոնը կարող է առանց լուրջ հետևանքների ընկնել մինչև 1,5 մ բարձրությունից: Բնականաբար, այն պաշտպանված է ջրից և փոշուց և համապատասխանում է IP68 / IP69K ստանդարտներին: Կա նաև NFC և մատնահետքերի սկաներ, ինչպես նաև արբանյակային նավիգացիոն համակարգերին (GPS, GLONASS, GALILEO և Beidou) միացման մոդուլներ: Բայց անլար լիցքավորումը հասանելի չէ։
Արժեքը՝ մոտ 140 հազար դրամ
- Doogee S90 Pro
Պաշտպանության դասը– IP68
Դիսփլեյ– IPS, 6,18 դյույմ, 2,246×1,080 պիքսել
Պրոցեսոր– MediaTek Helio P70
Հիշողություն– 8 ԳԲ օպերատիվ, 256 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ
Տեսախցիկներ-հիմնական՝ 48 + 48 ՄՊ, դիմային՝ 13 ՄՊ
Մարտկոց– 5050 mAh
Համակարգ– Android 9.0 Pie
Doogee S90 Pro-ն շատ հետաքրքիր սարք է՝ իրական տրանսֆորմատոր: Դրա հետ միասին, կարող եք օգտագործել արտադրողի կողմից առաջարկվող հատուկ շարժական մոդուլները, որոնք կցվում են սարքի հետևի կափարիչին` օգտագործելով ներկառուցված մագնիսներ: Նրանք սմարթֆոնը վերածում են շարժական խաղային կոնսոլի, walkie-talkie-ի, էներգաբանկի կամ գիշերային տեսողության սարքի:
Արժեքը՝ մոտ 250 հազար դրամ
- Doogee S68 Pro
Պաշտպանության դասը– IP68
Դիսփլեյ– IPS, 5,9 դյույմ, 2,280×1,080 պիքսել
Պրոցեսոր– MediaTek Helio P70
Հիշողություն– 6 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ
Տեսախցիկներ– հիմնական՝ 21+ 8 + 8 ՄՊ, դիմային՝ 13 ՄՊ
Մարտկոց– 6300 mAh
Համակարգ– Android 9.0 Pie
Doogee S68 Pro-ն 30 րոպե կարող է ընկղմվել 1.5 մ խորությամբ ջրի մեջ, իսկ կոշտ կորպուսը այն դարձնում է դիմացկուն նման բարձրությունից ընկնելու համար: Բացի այդ, սմարթֆոնը կարող է դիմակայել -40-ից մինչև +60 ° C ջերմաստիճանի դեպքում:
Արժեքը՝ մոտ 130.000 դրամ
Ամենադիմացկուն մյուս սմարթֆոնների բնութագրիչները՝ ստորև
- Cat S61
Պաշտպանության դասը– IP69
Դիսփլեյ– IPS, 5,2 դյույմ, 1920×1,080 պիքսել
Պրոցեսոր-Snapdragon 360
Հիշողություն– 4 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ
Տեսախցիկներ-հիմնական՝ 16 ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ
Մարտկոց– 4500 mAh
Համակարգ– Android 9.0 Pie
- AGM X3
Պաշտպանության դասը– IP68
Դիսփլեյ– IPS, 5.99 դյույմ, 2,160×1,080 պիքսել
Պրոցեսոր– Snapdragon 845
Հիշողություն– 6/8 ԳԲ օպերատիվ, 64/129 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ
Տեսախցիկներ– հիմնական՝ 16 ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ
Մարտկոց– 4500 mAh
Համակարգ-Android 8.1 Oreo
- AGM X2
Պաշտպանության դասը– IP68
Դիսփլեյ– AMOLED, 5.5 դյույմ, 1920×1,080 պիքսել
Պրոցեսոր– Snapdragon 653
Հիշողություն– 6 ԳԲ օպերատիվ, 64/128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ
Տեսախցիկներ-հիմնական՝ 12 + 12 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ
Մարտկոց– 6000 mAh
Համակարգ–Android 7.1
- Ulefone Armor 7
Պաշտպանության դասը– IP68/IP69K
Դիսփլեյ– IPS, 6,3 դյույմ, 2,340×1,080 պիքսել
Պրոցեսոր– MediaTek Helio P90
Հիշողություն– 8 ԳԲ օպերատիվ, 128 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 512 ԳԲ
Տեսախցիկներ– հիմնական՝ 48 +16 + 8 ՄՊ, դիմային՝ 16 ՄՊ
Մարտկոց– 5500 mAh
Համակարգ– Android 9.0 Pie
- Ulefone Armor 6E
Պաշտպանության դասը– IP68/IP69K
Դիսփլեյ– IPS, 6,3 դյույմ, 2246×1,080 պիքսել
Պրոցեսոր– MediaTek Helio P70
Հիշողություն– 4 ԳԲ օպերատիվ, 64 ԳԲ հիմնական, microSD քարտի բնիկ մինչև 256 ԳԲ
Տեսախցիկներ-հիմնական՝ 16 + 2 ՄՊ, դիմային՝ 8 ՄՊ
Մարտկոց-5000 mAh
Համակարգ-Android 9.0 Pie
Սիրարփի Աղաբաբյան