Հայտնի վերլուծաբանները պատմել են, թե ինչ է կարելի սպասել iPhone-ներից առաջիկա երկու տարիներին:
Barclays-ի վերլուծական թիմը խոսել է iPhone 12-ի մասին, որի ներկայացումը նախատեսվում է այս տարվա սեպտեմբերին: Ամբողջ շարքը կստանա Face ID-ի նոր սենսորներ՝ դեմքի սկանավորման համար։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես են դրանք տարբերվելու նախորդ սերնդից։
Ամենայն հավանականությամբ, նոր Face ID-ն կմեծացնի ինֆրակարմիր խցիկի դիտման անկյունը և արձագանքման արագությունը: Նաև սկաները կարող է սովորել ճանաչել դեմքը՝ տարբեր անկյուններից:
Վերլուծաբաններն ասում են, որ հաջորդ տարի Apple-ը կթողարկի երեք սմարթֆոն՝ սովորական iPhone 12 և բարելավված iPhone 12 Pro և 12 Pro Max մոդելները, ինչպես և 2019 թվականին: 2020 թվականի iPhone-ների հիմնական տարբերություններից մեկը կլինի այն, որ օպերացիոն հիշողությունը կլինի 6 ԳԲ, ինչպես նաև սմարթֆոնները կունենան 3D ֆոտոխցիկ և 5G մոդեմ: Barclays գրառման բովանդակությունը տրամադրվում է MacRumors-ի կողմից:
IPhone 12 շարքի մեկ այլ նորույթ է եռակի ֆոտոխցիկը` ToF սենսորով: Սա հնարավորություն կտա սմարթֆոնին չափել բարձր ճշգրտությամբ օբյեկտների հեռավորությունը, ստեղծել 3D մոդելներ և շատ ավելին: Սա օգտակար է լրացված իրականության համար։
2021 թվականի iPhone-ների մասին արդեն տեղեկություններ կան: Վերլուծաբանների կարծիքով, դրանցում Apple-ը պետք է հրաժարվի սեփական Lightning միակցիչից: Ընկերությունը պետք է անցնի ունիվերսալ USB Type-C- ին, որն առկա է բոլոր ժամանակակից MacBook և iPad Pro համակարգերում:
Սիրարփի Աղաբաբյան