«Անդրադառնալով այսօրվա վարչապետի այն պնդմանը, թե մանիպուլացիա է, երբ Ոսկեպարի ծննդկանը ավելի երկար ճանապարհ է անցնում, որպեսզի հասնի Աչաջրի ծննդատուն, (7-8 կմ ավելի երկար քան Նոյեմբերյանի ծննդատունն է):
Ցավալի է, երբ երկրիդ վարչապետը չի պատկերացնում նույնիսկ ամենահասկանալին։ Հուշում վարչապետին։ (Ինչի հուշում, քանի որ իրեն տեղեկատվություն տրամադրող անձը, նույն ինքը՝ արսեն թորոսյանը, սխալ ու ոչ պրոֆեսիոնալ տեղեկատվություն է տրամադրում իր ղեկավարին՝ վնասելով ոչ միայն Աչաջրի ծննդատան պատիվն ու բարի համբավը, այլ նաեւ ոտնակոխ է անում ամբողջ առողջապահական համակարգը):
Պարոն վարչապետ ինչ եք կարծում հնարավո՞ր է Հայաստանում որեւէ ծննդկանի համոզել, շողոքորթել, առավել եւս ուղորդել այս կամ այն ծննդատնում մայրանալ, ընդ որում այնպիսի ծննդատանը, որի պայմանները մի քանի անգամ ավելի վատն են, քան մյուս հիվանդանոցներինն են։ Կարծում եմ պատասխանը ինձնից ավելի լավ գիտեք (հաշվի առնելով 2018թ. իրադարձությունները)։ Իսկ եթե մտածում եք, որ կարելի է մանիպուլացիա անել, ուղղակի չեք պատկերացնում, թե ինչպիսի արժեք է երեխայի ծնունդը հայկական ավանդական ընտանիքներում։
Այսպիսով կոչ ենք անում Ձեզ չտրվել արսենա թորոսյանական մանիպուլացիաներին, զերս մնալ սահմանամերձ բնակավայրերի բնակչության ցասմանը ձեր անձի հանդեպ, եւս մի հիասթափության ալիք չբարձրացնել այդ գյուղերում։ Ավելին պետք է անել՝ վերազինելով ու արդիականացնելով վերոհիշյալ բուժհաստատությունը (իսկ դե արդեն բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմի մասին հուշում են Ոսկեպարի ծննդկանները)։
ՄԻ՛ ԱՐԵՔ, պարզապես
ՄԻ՛ ԱՐԵՔ…»
Լևոն Մուրադյան