Վախթանգ Սիրադեղյանը ֆեյսբուքում գրել է.
«Վարչապետի այսօրվա դատողություններից մեկը՝ Marine Մանուչարյանի կողմից արձանագրված. ընդդիմադիր ԶԼՄ-ի ներկայացուցչի՝ «սորոսականների» վերաբերյալ «պրովոկացիոն հարցին» վարչապետը պատասխանում է, որ «եթե սորոսականները վտանգավոր էին ու դուք նրանց գործունեությունը չեք դադարեցրել, ուրեմն դուք ազգի դավաճան եք: Եվ քանի որ դուք ազգի դավաճան եք, ուրեմն մենք կզբաղվենք ձեզնով, որպես ազգի դավաճանների»:
Չեզոք դիտարկողի եզրահանգումը. եթե ես լինեի երկրի վարչապետը ու այդ հարցը տրվեր ինձ, ապա ես նման պատասխան չէի տա, քանի որ հավասար հնարավորությունների դեպքում հարց տվողը կշարունակեր. «Եթե դուք զբաղվելու եք մեզնով՝ որպես ազգի դավաճանների, ապա դուք պետք է զբաղվեք նաև ձեզնով, քանի որ եթե մենք ընդամենը չենք կանխել նրանց գործունեությունը, ապա դուք տարել եք նրանց կառավարություն»:
Լրագրողն ընդամենը կարողացավ մեկ դիտարկում անել՝ դուք նրանց տարել եք ձեր կառավարություն, բայց քանի որ չկարողացավ արտաբերել կամ ձևակերպել ամբողջական միտքը, ապա ոչ անկախ (քանի որ մտքի անկախությունը ուժեղացնում է ուշադրությունը) հանդիսատեսը չտեսավ վարչապետի մտքի սխալ ուղղությունը:
Իսկ ինչ կանեի ես՝ եթե ինձ նման հարց տրվեր: Ընդամենը կասեի, որ եթե նախկին իշխանությունները թույլատրել են նրանց գործունեությունը, և ոչ միայն թույլատրել, այլև օգտվել են նրանց ֆինանսավորումից, ապա ինչու դա չպիտի անի հեղափոխական իշխանությունը»:
v