Տիգրան Հակոբյան. «Դիլետանտ չէին այն լավ տղերքը, որ մի քանի տարի Քաղավիացիան ղեկավարելով, հերթով քանդում էին այդ ոլորտը, հետն էլ զավոդների ու դրսում անշարժ գույքի տեր դառնում…» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տիգրան Հակոբյան. «Դիլետանտ չէին այն լավ տղերքը, որ մի քանի տարի Քաղավիացիան ղեկավարելով, հերթով քանդում էին այդ ոլորտը, հետն էլ զավոդների ու դրսում անշարժ գույքի տեր դառնում…»

«Նկարներում պատկերված նրբիկ աղջնակը` Տաթեվիկ Ռեվազյանն է: 7-8 տարի առաջ նա մի քանի անգամ այցելել էր Ծաղկունքի բաց դպրոց Դանիայից ժամանած տարբեր պատվիրակությունների հետ: Թարգմանում էր, պատմում դպրոցի մասին, փորձում էր ներգրավել դպրոցը Դանիայի կողմից ֆինանսավորվող տարբեր կրթական ծրագրերում, օգտակար լիներ գյուղին ու դպրոցին…

Հիշեցի Տաթեւիկի մասին վարչապետի ասուլիսից հետո: Հիշեցի նաեւ նախորդ տարվա ամոթալի արշավը Տաթեւիկի նկատմամբ: Թե բա կոսմոպոլիտ է, փախել է Եվրոպա, Հայաստանը չի սիրում, չի ճանաչում, անգրագետ է, դիլետանտ է…
Հա բա, դիլետանտ չէին այն լավ տղերքը, որ մի քանի տարի Քաղավիացիան ղեկավարելով, հերթով քանդում էին այդ ոլորտը, հետն էլ զավոդների ու դրսում անշարժ գույքի տեր դառնում…»:

Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր