
Տարիներ շարունակ մտածել եմ, որ «հեղափոխությունը կփրկե մեզ», բայց ինչպես տեսնում եմ՝ դա այդպես չէ: Բայց դրանում հեղափոխությունը մեղք չունի՝ մենք մնացել ենք նույնը, իսկ հեղափոխությունը, բնականաբար, մարդու մտածողություն չի փոխում. այն կա՛մ հասարակարգ է փոխում և կա՛մ գոնե վարչակազմ: Եթե ասվածը չընկալվի, ապա մենք տարիներով կդեգերենք հեղափոխություն-հակահեղափոխություն փակ շրջանում՝ կորցնելով նորմալ մարդկային կյանքով ապրելու սոսկ մարդկային երազանքը և հընթացս անիծելով թե՛ հեղափոխությունը և թե՛ հակահեղափոխությունը:
Վախթանգ Սիրադեղյանի ֆեյսբուքյան էջից: