«Ինձ համար իսկապես տհաճ է, երբ ամեն օր համացանցում կարելի է տեսնել ինչ-որ ավտովթարներ, որոնց հետ կապված նշվում է իմ անունը, բայց ես դրանց հետ կապ չունեմ»,- Asekose.am-ի հետ զրույցում նշեց պայծառատես Անի Գրիգորյանը:
Անիի խոսքով` իրեն ամենաշատը բարկացրել է այն, որ համացանցում տեսել է, որ հոկտեմբերի 14-ին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի զոհերի և վիրավորների մեջ իր անունն են նշել.
«Ես նույնիսկ այդ ժամանակ Ռուսաստանում չեմ եղել, հետաքրքիր է`որտեղի՞ց այդ ստերը: Ես չեմ հասկանում մարդիկ իմ անունը նման դժբախտ դեպքերի մեջ ներառելով ինչ են ստանում: Ես բարձրաձայն հայտարարում եմ, որ ես ողջ և առողջ եմ, ինձ ոչինչ չի պատահել: Ամիսներ առաջ վթարի եմ ենթարկվել Երևանում, բայց նույնիսկ այդ ժամանակ իմ վրա քերծվածքներ չեն եղել: Չեմ հասկանում` ուր կարող է հասնել մարդկանց երևակայությունը»:
Անիի խոսքով` ինքը հստակ չգիտի` արդյո՞ք իր անունը շոշափելով և նման քայլերով փորձում են ռեյթինգ ձեռք բերել ու լայքեր հավաքել.
«Չեմ ուզում կոպիտ խոսել ու ասել, որ իմ միջոոցով ռեյթինգ են ձեռք բերում կամ լայքեր հավաքում, բայց փաստը մնում է փաստ, որ մարդիկ իմ նկարն են հրապարակում ու կեղծիք են տարածում: Ուզում եմ նման մարդկանց ևս մեկ անգամ հիշեցնել, թե ով եմ ես, ինչպիսի ընտանիք, եղբայր ու կնքահայր ունեմ: Եթե որևէ մեկն ուզում է ինձ վատություն անել, պետք է ցավով նշեմ, որ նրա մոտ չի ստացվի: Ի տխրություն շատերի ասեմ, որ ես շատ լավ վիճակում եմ ու դեռ շատ երկար տարիների կյանք ունեմ: Նման մանկամիտ քայլերով ինձ չեն կարող վնասել»: