Նոյեմբերի 27-ին ողջ քաղաքական էլիտան հարսանիքի էր: Այս անգամ խնջույքի «մեղավորներն» էին ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի որդին՝ Միսակը և նրա ընտրյալը՝ Նորան:
Ըստ զույգին մոտ կանգնած աղբյուրների` զույգը արդեն բավականին ժամանակ է, ինչ ընկերություն են անում, և ահա նրանք որոշել են իրենց սիրող սրտերը վերջապես և վերջնականապես կապել միմյանց՝ կազմելով ընտանիք:
Զույգի հարսանեկան խնջույքը տեղի է ունեցել «Ֆլորենս» ռեստորանում, հրավիրված է եղել 2ողջ քաղաքական էլիտան՝ գործադիր, օրենսդիր, ուժային կառույցների ղեկավարներ, գործընկերներ:
Աղվան Հովսեփյանը երեք որդի ունի, կրտսերը՝ Արմենը, ԿԲ-ում է աշխատում, Գարեգին Նուշիկյանի դստեր հետ է ամուսնացած: Ավագ որդին՝ Նարեկը, ԱԱԾ-ում քննիչ է: Իսկ ամուսնացող որդին՝ Միսակը, ատամնաբույժ է, ավարտել է Երեւանի բժշկական համալսարանը, հետո Գերմանիայի Մայնց քաղաքում՝ կլինօրդինատուրան:
Լուսանկարները՝ սոցցանցերի: