Ավագանու էն անդամին, որը Հրայրի եղբոր աղջկա նկարն էր գցել ֆբ ու ագրեսիայի կոչ արել՝ ով հասցրեց քլնգեց։ Նույնիսկ Նադեժդա Սարգսյանի մահվան ժամանակ «Բոլոր Սարգսյանները պետք ա հեռանան» արտահայտությունը արած ՔՊ-ական ոչխարը գրեց, որ ատելության խոսքն անընդունելի է (?): Հիմա էս գյադեն տունը նստած նայում ա պատին, մտածում ա, ուզում ա հասկանա ինչ ա կատարվում ու ոչ մի ձև չի կարողանում։ Ասում ա ախպեր էս ի՞նչ եղավ լավ, էս սաղ սիրո ու հանդուրժողականության հեղափոխության ժամանակ հավես բաներ էինք անում, սև լենտեր կպցնում մարդկանց տների դիմացը, աղբամանների վրա անունները գրում, գնում էինք իրանց տուն, ինչ ուզում գոռում էինք, հարևաններին էինք խոսեցնում, երեխաներին հավեսով ծաղրում էինք ու սաղ լավ էր, դրական, սերն օդում էր, հանդուրժողականությունը՝ մեր սրտերում։ Էս ի՞նչ եղավ էսօր ախպեր։ Ինչի՞ են սաղ ինձ քլնգում, էդ ո՞ր պահից սիրո ու հանդուրժողականության այսպիսի արտահայտումը դարձավ ատելության խոսք, ե՞րբ բաց թողեցի էդ պահը։
Մտածում, մտածում ա անդամը ու անկեղծ չի հասկանում։
Չէ, սերն արդեն այն չէ ինչ նախկինում, հանդուրժողականություն էլ չի մնացել։ Բա մենք սրա համա՞ր էինք հեղափոխություն անում (((
Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից: