Հունվարի 26-ի իրադարաձությունները բավական բուռն ընթացք ունեցան…Պարոն Փաշինյանի դարակազմիկ «գրիչային» բացահայտմանը հաջորդեց նրա հարազատ «Իմ Քայլը» խմբակցության Երևանի ավագանու 21 տարին դեռ չբոլորած սրբապիղծ անդամի գրառումը, ով տեղադրելավ իր facebook-յան story-ում ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դստեր էջի կոորդինատները հանդես էր եկել ՝ «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան» հետևյալ կոչով…
Բոլորը մեղադրում են այդ անդաստիարակ լփռիկին այդ գրառման համար…
Բայց ես համարում եմ, որ գլխավոր մեղավորը նա է, ով 2018 թ-ին 19 տարեկան այդ տղային դարձրել է 1 միլիոնից ավել բնակչություն ունեցող մեր մայրաքաղաքի ավագանի…
Հետաքրքիր է՝ այդ ի՞նչ ձեռքբերումների և տաղանդի համար է այդ տականքը, ով այս տարիքում արդեն բացարձակ բարոյազուրկ է, մտցվել է ավագանու ցուցակ և դարձել է Երևանա ագանու անդամ…
Հիմա արդեն պարզ է, թե այդ «կամիկաձե-գործիքը» ինչի համար է հայտնվել այդտեղ…Նրա և նրա նմանների միջոցով անհրաժեշտ դեպքում կարելի է քայլեր ձեռնարկել և շեղել հասարակության ուշադրությունը ավելի կարևոր խնդիրներից…
Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից: