Ավետիք Իշխանյան. «Ты, Зин, на грубость нарываешься»
Advertisement 1000 x 90

Ավետիք Իշխանյան. «Ты, Зин, на грубость нарываешься»

Ты, Зин, на грубость нарываешься

2014թ․ մեկնարկած սահմանադրական փոփոխություների ընթացքում,տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ՝ քաղաքական ուժերի, քաղ․ հասարակության, միջազգային կառույցների մասնակցությամբ։ Ինքս ակտիվորեն մասնակցել եմ շատ քննարկումների, բանվիճել սահմանադրական հանձնաժողովի անդամների հետ, այդ թվում Դավիթ Հարությունյանի, Գագիկ Հարությունյանի, Հրայր Թովմասյանի, Վարդան Պողոսյանի , ներկայացրել առաջարկություններ և այլն։ 2014թ․մայիսին, Երևանի ԵԱՀԿ գրասենյակի առաջարկությամբ համաձայնվեցի հերթական քննարկմանը մասնակցել որպես վարող։ Հիմնական բանախոսներն էին Հրայր Թովմասյանն ու Վարդան Պողոսյանը։ Ինչու՞ հիշեցի այս ամենը։

Եվրոպական ճչացող անվանմամբ մի կազմակերպության տիկին, պեղել է վերոնշյալ քննարկման տեսանյութն ու դարակազմիկ եզրակացության հանգել՝ քանի որ ես նստած եմ Հրայր Թովմասյանի կողքին, ուստի․ « որ էդ օրն իրա կողքերը նստածներն էսօր էլ շարունակում են մնալ Հրայրի դաշնակիցներն ու աջակցել նրան միջազգային ու ներազգային շրջանակներում»։

Սույն եվրոտիկինն առաջնորդվում է հետևյալ տրամաբանությամբ՝ թշնամիներ և յուրայիններ։ Թշնամիներին չի կարելի բարևել, նրանց հետ ինչ-ինչ հարցեր քննարկել և այլն։ Իսկ յուրայինների համար կարելի է դիմել կեղծիքների, բանսարկություններ ուղարկել ԵԽ և այլն։ Բարձրագոչ անունով եվրոկազմակերպության տիկինը չի պատկերացնում, որ կարելի է անձի հետ վիճել, բայց նաև, ինչ-որ ժամանակ, պետական կառույցները չպայմանավորել տվյալ անձով։ Նրա եվրոպատկերացումներով, բնավ կարևոր չեն պետական, այն է՝ դատաիրավական կառույցների անկախությունը, արդար դատավարության սկզբունքները, անմեղության կանխավարկածը։ Կարևորը նրա համար յուրայիններին պաշտոններում ,իսկ «թշնամիներին» պատժված տեսնելն է, ցանկալի է՝ ցմահ․ «ինչ օրենք, ինչ իրավունք, ինչ ԵՎրոպա, դե անուն է դրել ենք, էլի»։ Ատելությունից ու թշնամությունից կուրացած սույն եվրոտիկինն իր հակառակորդների ( թշնամիների ) անունները «հերոսաբար» գրում է փոքրատառերով։

Եվ ցավալի է, որ նրա բանսարկություններին հավանություն են տալիս, մինչ վերջերս իմ պատկերացմամբ, անաչառ գործիչներ։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր