ԱԳՆ–ն հորդորում է ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից
Advertisement 1000 x 90

ԱԳՆ–ն հորդորում է ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հորդորում է կորոնավիրուսի վարակի հետ կապված ներկա իրավիճակից ելնելով՝ ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, բացառությամբ խիստ անհրաժեշտ դեպքերի։

«Ներկայումս ՉԺՀ-ում գտնվող մեր քաղաքացիներին հորդորում ենք մշտական կապի մեջ լինել Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ»,– նշված է ԱԳՆ–ի կայքում։

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը։ Այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում:

Հիշեցնենք, որ արդեն Չինաստանում արձանագրվել է շուրջ կորոնավիրուսի 2835 վարակման դեպք՝ 81 մահվան ելքով, իսկ 460 մարդու վիճակը ծանր է։

Գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։

armeniasputnik.am