Դավիթ Սանդուխչյան. «Հիմնվել կարելի է այն բանի վրա, որը դիմադրում է՝ բամբակի վրա չեք կարողանա հիմնվել, հիշեք դա»
Advertisement 1000 x 90

Դավիթ Սանդուխչյան. «Հիմնվել կարելի է այն բանի վրա, որը դիմադրում է՝ բամբակի վրա չեք կարողանա հիմնվել, հիշեք դա»

Իրավաբան Դավիթ Սանդուխչյանի գրառումը. «Հրայր Թովմասյանի հետ կապված բազմաթիվ ելույթների, ինտրիգաների ու գրիչների մասին։ Հրայրը, որին անձամբ ճանաչում եմ, բավականին գրագետ իրավաբան է միշտ ազնիվ ծառայել է համակարգին։ Մարդիկ կան, որ ամբողջ իրենց կյանքը նվիրում են ծառայությանը, այդպես են կառուցում իրենց կարիերան։ Ոչ մի վատ բան դրա մեջ չեմ տեսնում, եթե բարոյական սահմանները չեն անցնում։ Իմ կարծիքով Հրայրը հենց այդպիսի մարդ է՝ ծառայել ու արժանացել է նախարարի պաշտոնի։

Բայց այդ նույն իմ սուբյետկիվ կարծիքով, նա արժանի չէր սահմանադրական դատարանի անդամ լինել, որովհետև քաղաքական իշխանություններին հավատարիմ ծառայողները սովորաբար լավ դատավոր չեն լինում։ Բայց դե՝ նույնը կարելի է ասել ՍԴ-ի անդամներից շատերի մասին։

Այն, որ Հրայրը իմ կարծիքով արժանի չէր նշանակվել ՍԴ-ի նախագահ, չի նշանակում, որ ես կողմնակից եմ նրան ու մնացած «ծառայող» ՍԴ անդամներին այնտեղից հեռացնելու համար օգտագործվող մեթոդներին։ Այն, ինչի համար ժամանակին քննադատում էի, նախորդ իշխանությունները՝ ընտրովի արդարադատության ու քաղաքական նպատակների համար օրենքը հարմարացնելու համար, դատապարտում եմ և այսօր։

Չե՞ք ուզում Հրայրը ու մնացած «ծառայող» դատավորները մնան ՍԴ-ում՝ փոխեք Սահմանադրությունը, վերակազմավորեք կամ ընդհանրապես վերացրեք ՍԴ-ն։

Եվ ուզում եմ ինձ անձամբ ճանաչող ու այս էջը կարդացող պատգամավորներին, քաղծառայողներին ի իրավապահներին ասել, որ օգտագործելով նախկինների մեթոդները, դուք նմանվում եք իրենց և իջեցնում եմ ձեր վարկանիշը։ Եթե ասում եք, որ մերժում եք հինը, ապա մերժեք նաև հին մեթոդները։ Ու մեկ բան ևս, հիմնվել կարելի է այն բանի վրա, որը դիմադրում է՝ բամբակի վրա չեք կարողանա հիմնվել, հիշեք դա»։

#նորՀայաստան #հինմեթոդներ և #արդարադատությունբոլորիհամար



Նման նյութեր