«Նա լավ մարդ էր». Քայլի Ջենները հիշում է օդաչու Արա Զոբայանին, որը մահացել է Բրայանտի ուղղաթիռի վթարի արդյունքում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Նա լավ մարդ էր». Քայլի Ջենները հիշում է օդաչու Արա Զոբայանին, որը մահացել է Բրայանտի ուղղաթիռի վթարի արդյունքում

NBA-ի լեգենդ Կոբի Բրայանտի եւ նրա 13-ամյա դստեր՝ Ջաննայի մահը ցնցել է աշխարհը։ Ուղղաթիռի սարսափելի կործանման արդյունքում նրանց հետ մահացել է եւս յոթ մարդ։

Օդաչուն Արա Զոբայանն էր, որը մահվանից առաջ կարողացել էր ուղղաթիռը շեղել բնակելի թաղամասից։

Գործարար Քայլի Ջենները՝ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը, ծանոթ էր օդաչուին։ «Դա այն ուղղաթիռն էր, որով ես երբեմն թռչում էի այդ օդաչուի՝ Արայի հետ։ Նա այնքան լավ մարդ էր։ Մոտ պահեք ձեր մտերիմներին»,- Instagram-յան էջում գրել է Kylie Cosmetics-ի հիմնադիրը՝ սպիտակ սրտիկի տեսքով էմոջի օգտագործելով։

Ուղղաթիռը ծովի մակերեւույթից 600 մետր բարձրություն է հավաքել, ինչից հետո սկսել է ընկնել եւ բախվել մոտ 420 մետր բարձրությամբ լեռնային թեքության։ Այդ պահին ուղղաթիռի արագությունը եղել է 300 կմ/ժամ, անկման ուղղահայաց արագությունը՝ 20 մ/վայրկյան, հաղորդում է ESPN-ը։

Ավելի վաղ Քարդաշյան քույրերը հրապարակումներ էին արել՝ նվիրված բասկետբոլի լեգենդ Կոբի Բրայանտին ու նրա դստերը՝ Ջաննային։

style.news.am