Քիչ առաջ Կենտրոնի ոստիկանության բաժին բերման են ենթարկվել «Ադեկվադ» ՀԿ անդամներ Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Գրիգոր Մինասյանը և Ազատ Ադամյանը։
Ոստիկանության ծառայողի փոխանցմամբ ահազանգ է ստացվել ոստիկանություն, որ նրանք պատրաստվում են հասարակական կարգ խախտել, որի պատճառով էլ բերման են ենթարկվել ոստիկանություն։
Մինչդեռ հասարակական կազմակերպության ներկայացուցիչները ցանկացել են իրենց քաղաքացիական դիրքորոշումը հայտնել ՀՀ ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու մամլո ասուլիսի ընթացքում։
«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը Կենտրոնի ոստիկանության բաժնի մոտից մանրամասներ է փոխանցել: