
«Ադեկվադ»-ի համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը և ՎԵՏՕ նախաձեռնության հիմնադիր Նարեկ Մալյանն ազատ են արձակվել: Ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում Նարեկ Մալյանը նշեց, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները ներսում անձնական խուզարկություն են իրականացրել և իր մոտ եղած իրերն են արձանագրել: Մալյանը նշեց, որ ոստիկանները իր մոտ արգելված ոչինչ չեն հայտնաբերել, ուստի որևէ արձանագրություն չեն կազմել:
Կոնստանտին Տեր-Նակալյանը հայտնեց, որ այս պահին ոստիկանությունում են «Ադեկվադ»-ի համահիմնադիր Արթուր Դանիելյանը, միաբանության անդամներ Ազատ Ադամյանը ու Գրիգոր Մինասյանը: