
Քիչ առաջ Ոստիկանության 6-րդ վարչությունում այդ պահին գտնվող Արթուր Դանիելյանի խնդրանքով շտապօգնության ավտոմեքենա մուտք գործեց վարչություն:
Այն, որ բժիշկները հրավիրվել են Դանիելյանի խնդրանքով, լրագրողներին հայտնեց Ռուբեն Մելիքյանը. «Ձեռքի հետ կապված ինչ-որ խնդիր է: Ենթադրում եմ, որ ձերբակալման ժամանակ ձեռնաշղթաների կիրառմամբ է պայմանավորված»: