Անի Կարապետյան. «Իրավիճակ փոխելու համար Կոնսեսուս-1-ը պետք է կայանա եւ վերջ»
Advertisement 1000 x 90

Անի Կարապետյան. «Իրավիճակ փոխելու համար Կոնսեսուս-1-ը պետք է կայանա եւ վերջ»

Անի Կարապետյանը ֆեյսբուքում գրել է.

«Երկրորդ Նախագահ, Արցախի հերոս Ռոբերտ Քոչարյանի ապօրինի կալանավորումից հետո, հեռուստաալիքիների սեփականատերեր Սամվել Մայրապետյանի եւ Արմեն Թավադյանի ապօրինի կալանավորումներից հետո, երբ տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ դեռ զարմանում ընդդիմախոսների ձերբակալությունների վրա, ապա ուզում եմ ասել՝ ձեզ հետ ամեն բան կարգին է ընկերներ։

Ի՞նչ էիք կարծում, որ այսքան ժամանակ ասում էինք Նախագահի անձի համար չենք պայքարում, այլ ի դեմս նախագահի ՀՀ-ում արդարադատության վերականգման համար ենք պայքարում, խոսքի ազատության համար ենք պայքարում, ժողովրդավարական արժեքների վերականգման համար ենք պայքարում եւ ի վերջո ցանկացածիս իրավունքների համար ենք պայքարում, ի՞նչ է կարծում էիք, թե կատակ ենք անում, թե՞ մտածում էիք ռեպրեսիաների տակ ընկնողների թիվը սահմանափակ է։

Իրավիճակ փոխելու համար Կոնսեսուս-1-ը պետք է կայանա եւ վերջ, այլապես Հայաստանի բանտերը կլցվեն հայերով, իսկ Հայաստանը հնդիկներով եւ այլ ազգերով»։



Նման նյութեր